Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը վե­րած­վել են ահա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր տարածաշրջանում ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով։ Տարիներ շարունակ մերձավորարևել յան տարածաշրջանում ահաբեկչությունը դիտվել է որպես հիմնական սպառնալիք ընդդեմ գլոբալ անվտանգության և խաղաղության, սակայն այդ սպառնալիքը մեր օրերում նոր չափեր և տեսք է ստանում։ Ահաբեկչության տարբեր բնորոշումներ կան։ Հաճախակի է հնչում այն ձևակերպումը, թե ահաբեկչությունն ամենալայն իմաստով դիտավորյալ բռնության կիրառումն է քաղաքական կամ կրոնական նպատակներով։

Ահաբեկչությանը տրվում է նաև հետևյալ բնորոշումը, թե այն ներառում է քաղաքացիական հաստատության նկատմամբ ցանկացած բռնարարք, որի նպատակը խուճապի, վախի և հասարակության անպաշտպանվածության զգացողություն առաջացնելն է, հասարակական ինստիտուտների բնականոն գործունեությունը խաթարելը: Ըստ բնույթի ահաբեկչությունները կարող են լինել անկազմակերպ կամ անհատական, երբ այն ընդամենը մեկ կամ երկու անհատի գործողությունների արդյունք է, իսկ կազմակերպված կամ խմբային ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կամ խմբավորումների կողմից։

Այդպիսի ահաբեկչական կազմակերպություններ են Ալ-Քաիդան, Թալիբանը, Բոքո Հարամը, Ալ Շաբաբը և այլն։ Եվ վերջին տարիների ընթացքում մարդկությունն ականատես է եղել, թե ինչպես կարող են ահաբեկչական կազմակերպությունները մեծ տարածքներ գրավել ու վերցնել իրենց վերահսկողության տակ, անգամ ձևավորել պետական կազմավորման ատրիբուտներ։ Հենց այդպիսին էր Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը, որին հաջողվեց վերահսկողություն սահմանել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածների վրա և դառնալ ահաբեկիչների այնպիսի կենտրոնատեղի, որտեղ էթնիկ և կրոնական լուրջ զտումներ իրականացվեցին, խաղաղ բնակչությունը հայտնվեց սպառնալիքի ներքո։

Միջազգային հանրության համար Իսլամական պետության կազմավորման առկայությունը դարձավ գլոբալ սպառնալիք, և մի շարք երկրների կոալիցիաներ ստեղծվեցին դրա դեմ պայքարելու համար։ Սակայն կային պետություններ, որոնք սերտորեն համագործակցում էին ահաբեկչական այս խմբավորման հետ։ Իսլամական պետության հետ Թուրքիայի համագործակցությունն ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Թուրքիան փորձում է օգտվել Իրաքում և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների առկայությունից իր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Ադրբեջանը ևս հետ չի մնում Թուրքիայից։ Քիչ չէ, որ մեծ թվով ադրբեջանցիներ ներգրավվում էին Իսլամական պետության զինյալների շարքերում, որոշ ժամանակ անց պարզվեց նաև, որ Ադրբեջանը Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին զենք մատակարարելու սկանդալի մեջ է ներքաշված։

Մեծ հաշվով միջազգային հանրությունը տարբեր պատճառներից ելնելով՝ լռությամբ տարավ Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության փաստը։ Ճիշտ է՝ դաշնակից երկրների հարվածների արդյունքում Իսլամական պետությունը՝ որպես ահաբեկչական խոշոր խմբավորում, դադարեցրեց իր գոյությունը, սակայն Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գրոհայինների մնացուկները դեռևս կան։ Եվ իրենց գործողությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու ճնշումների բացակայությունը թևեր տվեցին թուրք-ադրբեջանական տանդեմին, որ Սիրիայում գործող գրոհայիններին վարձկանների տեսքով կարելի է ներդնել Արցախյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններում։

Եվ այդպես թուրքական և ադրբեջանական կողմերն անցան գործի։ Այս դեպքում մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության՝ արդեն պետական մակարդակով հովանավորության, իսկ ավելի կոնկրետ՝ փաստացի կիրառման հետ. այս երկու երկրները ոչ միայն ֆինանսավորում են ահաբեկչությունը, այլև ահաբեկչություն են արտահանում։ Սրանով Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս, որ բացահայտորեն վերածվել են ահաբեկչական պետությունների։ Ճիշտ է՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու մասին, և մի շարք երկրներ ևս անհանգստություն հայտնեցին դրա հետ կապված, սակայն, ըստ էության, տեսանելի միջազգային ճնշում չկա Թուրքիայի և Ադրբեջանի վրա։

Եվ Հայաստանի կարևորագույն խնդիրը ահաբեկչությանը դիմագրավելու հետ մեկտեղ թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունների մասին տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնելն է։ Միջազգային հանրությունը պետք է քաջ գիտակցի, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողացան անվնաս դուրս գալ այս գործընթացից, ապա մոտ ապագայում նրանց կողմից հովանավորվող գրոհայինները մուտք են գործելու այլ երկրներ ևս և ապակայունացնելու են դրանք։

44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժուման կոչը Ֆուտբոլին չի «հասնի», բայց միլիոնավորների սիրելին է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՅԻՍԻ)․ Խորհրդարանն ընդունել է աղմկահարույց կոնվենցիան. «Փաստ»«Պետք է հատիկ-հատիկ պայմանագիր ստորագրեմ ձեզ հետ, բայց ոչ քաղքացիական». Բագրատ Սրբազան Քննչական կոմիտեն՝ զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Զելենսկին վատ լուրեր ունի Բերման է ենթարկվել Մենուա ՍողոմոնյանըԱրդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը«Այս պահին մեզ հասանելի տեղեկություններով 50 քաղաքացի է բերման ենթարկվել»․ Ասպրամ Կրպեյան Երևանից այս ժամի դրությամբ ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի, հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. Վարդան Ոսկանյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Դե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացուն Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՃապոնիան կnչնչացնի COVID-19-ի դեմ գնված դեղամիջոցների 77 տոկոսը Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով «Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին