Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դու­նվել են ԼՂՀ դրո­շի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Շու­կան տա­րե­րա­յին է, պե­տու­թյու­նը կար­գա­վո­րող դեր չի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բժիշկ-հա­մա­ճա­րա­կա­բան. «Բո­լո­րիս գի­տակ­ցու­թյու­նը շատ ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՊՆ Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակները կփորձարկվեն, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փակ է լինելու. Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ Գերմանիան ԿԽՄԿ-ին կհատկացնի ավելի քան 2 մլն դոլար՝ Լեռնային Ղարաբաղին օգնելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դու­նվել են ԼՂՀ դրո­շի, զի­նան­շա­նի և օրհ­ներ­գի մա­սին օրենք­նե­րը․«Փաստ» Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու­մարն ուղղ­վում է Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին․«Փաստ» Ինչպես է դերասանուհու որդին փրկվել սարից մի քանի կիլոմետր սողալով Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն «Շու­կան տա­րե­րա­յին է, պե­տու­թյու­նը կար­գա­վո­րող դեր չի խա­ղում»․«Փաստ» ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը. լրատվամիջոցներ Կատալունական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Նիկոլ Փաշինյանը միանգամից 7 նոր նշանակում է արել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Բժիշկ-հա­մա­ճա­րա­կա­բան. «Բո­լո­րիս գի­տակ­ցու­թյու­նը շատ կա­րև­որ է, ազ­գաբ­նակ­չու­թյան դե­րա­կա­տա­րու­թյու­նը՝ մեծ»․«Փաստ»

Ար­ցա­խի դեմ ռազ­մա­կան ավան­տյու­րա­յի հե­տև­ան­քով ադր­բե­ջա­նա­կան տնտե­սու­թյու­նը շատ եր­կար ժա­մա­նակ ուշ­քի չի գա.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խոստանում է տնտեսական ծանր հետևանքներ ունենալ։ Ադրբեջանը ոչ միայն կորցնում է մարդկային կյանքեր, զրահատեխնիկա, այլև էական տնտեսական կորուստներ է կրում։ Ինչպես գիտենք, ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և մեծապես կախված է էներգակիրների արտահանումից։ Երկրի ՀՆԱ-ի շուրջ 40 տոկոսը բաժին է հասնում նավթարդյունահանման ճյուղին: Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ են եղել տարիներ շարունակ նավթի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարների եկամուտները։ Չէ՞ որ նավթային դարաշրջանի լուսաբացին Ադրբեջանում անգամ երազում էին իրենց երկիրը տեսնել որպես երկրորդ Քուվեյթ։

Պատասխանը շատ պարզ է՝ տնտեսության այլ ճյուղերում ներդնելու և դրանք զարգացնելու փոխարեն գումարները կենտրոնացվել են մի քանի մարդկանց ձեռքերում, իսկ դրանց մի ստվար մասը ադրբեջանական ղեկավարությունը Ալիևի գլխավորությամբ ներդրել է ռազմական ոլորտում և Իսրայելից, Ռուսաստանից, Թուրքիայից և այլ երկրներից ժամանակակից ու թանկարժեք զենքեր է գնել։ Բացի այդ, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մենաշնորհներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են:

Պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներեցությամբ և վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Լայնորեն տարածված են նաև պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Ալիևի վարչակազմն իր գործունեության շրջանում միշտ աչքի է ընկել կոռուպցիոն սկանդալներով, հովանավորչությամբ, իշխող ընտանիքի նկատմամբ անձի պաշտամունք ձևավորելու դրսևորումներով: Եվ մեկ անգամ չէ, որ Ալիևի ընտանիքի մութ գործարքների և աստղաբաշխական ունեցվածքի մասին փաստեր են հայտնվել միջազգային մամուլի էջերում։ «Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում տարիներ շարունակ գործում է փողերի լվացման խոշոր մեխանիզմ, որի միջոցով ադրբեջանական ղեկավարությունը միլիարդավոր դոլարներ է օրինականացրել։

Իսկ այսպիսի աստղաբաշխական գումարներն օգտագործվել են հիմնականում թանկարժեք գույք գնելու, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչների կաշառելու նպատակով։ Եվ ահա այս պայմաններում կորոնավիրուսի համավարակը և նավթի գների անկումը մեծ հարված հասցրեցին ադրբեջանական տնտեսությանը։ Դրանով է պայմանավորված երկրի պետական բյուջեի վերանայումը, ըստ որի, բյուջեի դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 368,2 մլն մանաթ կամ ՀՆԱ-ի 4,9 տոկոսը՝ նախկինում հաստատված 2 մլրդ 760,2 մլն մանաթի փոխարեն։ Պետբյուջեի կրճատման հետևանքով մի շարք ոլորտների ֆինանսավորումը նվազել է։

Մասնավորապես, կրթության ու գիտության ոլորտին հատկացվող գումարներն էականորեն կրճատվել են։ Եվ պատահական չէ, որ այդ երկրում ֆինանսական կոլապսի նշաններ էին նկատվում դեռևս տարվա առաջին կեսից։ Ադրբեջանում մայիսի ընթացքում երկու բանկ փակվեց, իսկ ֆինանսատնտեսական անորոշությունը ավելի է բարդացնում իրավիճակը։ Սակայն տնտեսության վերականգնմամբ զբաղվելու և բնակչության սոցիալ-տնտեսական բեռը թեթևացնելու փոխարեն Ալիևի բռնապետական ռեժիմը Արցախի դեմ ռազմական ավանտյուրայի ու հանցագործության է դիմում, որը տնտեսապես անդառնալի հետևանքներ է ունենալու այդ երկրի համար։ Նախ՝ Ադրբեջանն այս ամենի արդյունքում կորցնելու է իր ներդրումային գրավչությունը։

Արտերկրյա ներդրողներն, Ադրբեջանը համարելով անկայունության գոտի, փորձելու են ուղղակի ձեռնպահ մնալ այդ երկրում գումարներ դնելուց, իսկ Ադրբեջանում առկա տնտեսական նախագծերը համարվելու են ռիսկային։ Ի վերջո, Ադրբեջանում արդեն իսկ կատարված ներդրումների առյուծի բաժինը դուրս է գալու, ահռելի չափերի է հասնելու կապիտալի արտահոսքը։ Եթե սրան էլ գումարում ենք պատերազմի տնտեսական բեռը, որ իր ուսերի վրա պետք է տանի երկրի բնակչությունը, ապա պարզ է դառնում, որ ադրբեջանական տնտեսությունը դեռևս երկար ժամանակ ուշքի չի գա, իսկ եթե պատերազմը երկար տևի, ապա հեռու չէ այն օրը, որ ադրբեջանական տնտեսությունը կարող է լիակատար կրախի մատնվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan