Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Center for Global Policy. Թուրքիան մարտահրավեր է նետում Հարավային Կովկասում Ռուսաստանի մենաշնորհին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով մարտական գործողությունների էսկալացիան համընկել է հակամարտությանը Թուրքիայի էլ ավելի անմիջական մասնակցության հետ՝ այդ թվում սիրիացի վարձկանների ուղարկման միջոցով: Անկարայի էլ ավելի ուղիղ մասնակցությունը հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի է դարձրել, գրում է Center for Global Policy-ն.

«Մարտական գործողությունները վերսկսվել են իրավիճակում, որն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքներով: Մարտական գործողությունների վերջին փուլը հատկապես լուրջ է՝ հաշվի առնելով մասշտաբը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից աճող քաղաքական միջամտությունը:

Հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական բնույթը որպես անդրմայրցամաքային էներգետիկ եւ ենթակառուցվածքային կենտրոն, որը ենթարկվում է արտասահմանյան ազդեցության, Միացյալ Նահանգները պետք է աշխատեն ինչպես տեղական խաղացողների, այնպես էլ արտաքին խաղացողների հետ, ներառյալ՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Եվրոպայում Վաշինգտոնի դաշնակիցների, որպեսզի հասնեն դիվանագիտական միջնորդության, դադարեցնեն կրակն ու կանխեն էսկալացիան եւ կոնֆլիկտի տարածումը:

ԼՂ շուրջ հակամարտությունը վերածվել է կատաղի բախումների վերջին 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ: Վերջին մարտական գործողությունների մասշտաբներն ավելի մահացու են, քան հուլիսին տեղի ունեցած բախումները: Մասշտաբները եւս մեծ են. բախումներ են տեղի ունենում ոչ միայն շփման գծում, այլ դրա սահմաններից դուրս, ներառյալ՝ Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի խոշոր քաղաքում, եւ Գյանջայում՝ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում:

Ինչպես հուլիսին, այնպես էլ հիմա, պարզ չէ, թե կոնկրետ որ գործողություններն են հանգեցրել էսկալացիայի: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը եւս հաջողությամբ չեն պսակվել՝ չնայած նրան, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Ադրբեջանը, իր կողմից, հայտարարել է, որ հրադադարի համար անհրաժեշտ է ԼՂ-ից Հայաստանի հեռացումը, իսկ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Թուրքիան պետք է մասնակցի ԼՂ հարցով հետագա ցանկացած բանակցության:

Այն նույն պայմանները, որոնք ազդում էին հուլիսյան մարտերի մթնոլորտի վրա, դեռեւս պահպանվում են. Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները բախվում են կորոնավիրուսի ազդեցության պատճառով քաղաքական եւ տնտեսական ճնշումների հետ: Դա հատկապես բնորոշ է Ադրբեջանին. Բաքվում խոշոր ակցիաներ են անցկացվել, որոնք վերջին հաշվով հակակառավարական երանգ են ստացել: Առավել ռազմավարական մակարդակով եւ՛ Բաքուն, եւ՛ Երեւանը դեռ բախվում են ազգային իմպերատիվների հետ, երբ հարցը հասնում է Լեռնային Ղարաբաղին. Հայաստանը ցանկանում է պահպանել իր ստատուս քվոն, այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել իր տարածքները: Քանի որ վերջին տարիներին դիվանագիտական ջանքերը որեւէ արդյունքի չեն հանգեցրել, իսկ կորոնավիրուսի հետ կապված ճնշումն այս տարի աճել է, Բաքուն էլ ավելի համառորեն փորձում է մարտահրավեր նետել ստատուս քվոյին:       

Սակայն վերջին բախման ժամանակ եզակի գործոն գրանցվեց, որը կարող է փոխել հակամարտության ընթացքը՝ Թուրքիայի դերը:

Վերջին էսկալացիայի պայմաններում Թուրքիան զգալիորեն բարձրացրել է իր հեղինակությունը ղարաբաղյան հակամարտությունում: Այն առավել ագրեսիվ է դարձել ի աջակցություն Ադրբեջանի իր հայտարարություններում: Թուրքիան նաեւ զգալիորեն մեծացրել է Ադրբեջանին զենքի մատակարարումները, հաղորդվել է, որ թուրք զինվորականները եւ ինքնաթիռներն անմիջական մասնակցություն ունեն մարտական գործողություններում:

Սակայն, հնարավոր է, որ այս անգամ առանցքային պահ դառնան Սիրիայից վարձկանների ներգրավման համար Թուրքիայի ուղղված մեղադրանքները: Հաղորդվել է, որ այդ վարձկաններին առաջարկվել է ամսական 10 000 թուրքական լիրայի (1285 դոլար) չափով աշխատավարձ Ադրբեջանում շփման գծի մոտ էներգետիկ օբյեկտների եւ դիտակետերի հսկողության համար: Հաղորդվել է նաեւ, որ որոշ գրոհայիններ ուղարկվել են դեռ սեպտեմբերի կեսերին՝ վերջին բռնկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ, ինչը խոսում է այն մասին, որ այդ էսկալացիան կարող էին ծրագրել Թուրքիան եւ Ադրբեջանը:

Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը կտրուկ հերքում են սիրիացի վարձկանների ներգրավվածության մասին հաղորդագրությունները: Անկարան ավելի վաղ Հայաստանին մեղադրել է սիրիացի եւ քուրդ զինյալների օգտագործման մեջ: Այնուամենայնիվ, վերջին մեղադրանքները հաստատում են մի քանի աղբյուրներ: Այդպիսով, դժվար է հստակ բնորոշում տալ այդ պնդումներին, սակայն ակնհայտ է դառնում, որ դրանցում ինչ-որ ճշմարտություն կա:

Թուրքիան բազմաթիվ հնարավոր դրդապատճառներ ունի՝ մասնակցելու տարածաշրջանում կոնֆլիկտին: Սիրիայում ռուսները շրջապատում են թուրքերին, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունն Անկարային ազդեցության լծակներ է տալիս: Դա եւս միջոց է Էրդողանի համար, որպեսզի իր երկրում ցույց տա, որ իր օրոք երկիրը գերտերություն է դարձել: Անկարան նաեւ օգտագործում է Սեւ ծովի ավազանում Ռուսաստանի թուլությունը:

Մի բան հստակ է. Թուրքիայի նման միջամտությունը կհանգեցնի նրան, որ ԼՂ հակամարտությունն էլ ավելի անկանխատեսելի կդառնա: Դա նաեւ կարող է խորացնել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները: Ռուսաստանն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողացել կարգավորել իրենց տարաձայնությունները Սիրիայում եւ Լիբիայում, կողմերը պահպանում են համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության ոլորտներում, սակայն դա, իհարկե, կարող է փոխվել:         

ԼՂ առաջնագծում իրավիճակը մնում է անկայուն, սակայն Թուրքիայի ուղիղ միջամտությունը կարող է անսպասելի տատանումներ առաջացնել ամբողջ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: ՌԴ դիրքորոշումը հատկապես կարեւոր գործոն է, քանի որ Մոսկվան ստիպված կլինի էլ ավելի վճռորոշ դիրքորոշում զբաղեցնել, եթե միջնորդական ջանքերն ու հրադադարի կոչերը մոտ ապագայում արդյունք չտան:

Այդ պատճառով ուղիղ ռազմական բախումներից խուսափելու Ռուսաստանի որոշումը կարող է մոտ ապագայում վերանայվել Թուրքիայի էլ ավելի ակտիվ դերի դեպքում:

Չնայած նրան, որ Միացյալ Նահանգները նման ուղիղ կապեր եւ շահեր չունեն այդ թատերաբեմում, այնուամենայնիվ, Վաշինգտոնի համար բազմաթիվ կարեւոր հետեւանքներ կան: Դրանցից մեկը պոտենցիալ երկրորդային էֆեկտն է ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանի համար, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի ուսումնական եւ մարտական վարժանքներում: Առավել խոշոր հակամարտությունը եւս կարող է խախտել էներգակիրների հոսքերը, քանի որ Կովկասն առանցքային նավթային եւ բնական հանգույց է դեպի Եվրոպա էներգետիկ հարավային միջանցքի միջոցով: Բացի այդ, կա անկանխատեսելիություն, որը կարող է խոշորամասշտաբ հակամարտության հանգեցնել այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ուղիղ շահեր ունի, օրինակ՝ Սիրիայում եւ Իրանում:

Հաշվի առնելով էսկալացիայի նման պոտենցիալը՝ Միացյալ Նահանգները պետք է  աշխատի տեղի եւ միջազգային խաղացողների հետ, որպեսզի վճռականորեն պաշտպանի ԵԱՀԿ միջնորդությամբ դիվանագիտական հաշտեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Չնայած նրան, որ Թուրքիան եւ Ռուսաստանն ունեն ուժ եւ ցանկություն՝ ազդելու իրադարձությունների վրա ավելի շատ, քան ԱՄՆ-ը եւ ԵՄ երկրները, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, հակամարտության հետագա ինտերնացիոնալացումը էլ ավելի անկանխատեսելի եւ ապակայունացնող կդարձնի այն տարածաշրջանի համար եւ դրա սահմաններից դուրս»:      

Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ