Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մոսկվայի համաձայնությունների մասին

ԲԼՈԳ

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ի սկզբանե պարզ էր, որ հրադադարը՝ եթե նույնիսկ ուժի մեջ մտնի, փխրուն է լինելու, որովհետև մի կողմից համատեղ հայտարարությամն մեջ մատնանշաված չեն կոնկրետ մեխանիզմներ, և երկրորդ՝ պայմանավորվողներից մեկը՝ Ադրբեջանն, այս օրերին ամբողջովին կորցրել է իր սուվերենությունը ու ամենևին էլ փաստ չէ, որ Թուրքիան կհարգի մոսկովյան պայմանավորվածությունները։

Ավելին՝ ենթադրում եմ, որ դեէսկալացիան չի բխում Անկարայի շահերից, որը փորձում է ամեն գնով հասնել նրան, որ մեր տարածաշրջանի հարցերով հենց ինքը պայմանավորվի Մոսկվայի հետ(հիշենք՝ պատերազմից մի քանի օր առաջ Չավուշօղլին Լավորվին առաջարկել էր Հարավային Կովկասի, այսպես ասած՝ մենեջմենտի սիրիական մոդելը, ինչը ռուսների կողմից մերժվել էր)։

Երեկվա հայտարարության մյուս կետերն այս պահին այնքան էլ ակտուալ չի։
Իհարկե, դրական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության, բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխության ամրագրումը։ Բայց դրանից առանձնապես ոգևորվել պետք չէ, որովհետև որևէ մեկը, անգամ՝ պաշտոնական Անկարան, լուրջ չէր էլ քննարկում Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը մաս կազմելու հնարավորությունը։ Դա գործնականում բացառված է ու ընդամենը թուրքերի քարոզչական տրյուկն է, որի տակ թաքնված են նրանց տարածաշրջանային, կայսերական հավակնությունները։ Բայց եթե մենք ոգևորվում ենք Անկարային բանակցային գործընթացում չտեսնելու հեռանկարից կամ դրա փաստաթղթային ամրագրումից, պարտավոր ենք առնվազն սթափ խոստովանել, որ "բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխության" ձևակերպումը վերաբերում է նաև Արցախին, կարճ ասած՝ միջազգային հանրությունը դեռ պատրաստ չէ Արցախին ևս տեսնել բանակցային գործընթացում։

Մեր դիվանագիտությունն ահռելի աշխատանքի դաշտ ունի։ Մեր բանակը աշխարհին ստիպել է հաշվի նստել հայկական օրակարգի, շահերի հետ, ըստ այդմ՝ պետք է հետևողական քայլեր կատարվեն Արցախի սուբեկտության փաստացի մեծացումը կապիտալիզացնելու ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել պատերազմում, իր արտացոլումը պետք է ունենա նաև բանակցային գործընթացում։ Կարգավորման գործընթացում պաշտոնական Երևանն այլևս պետք է առաջնորդվի "անջատում՝ հանուն փրկության" դոկտրինով՝ միջազգային հանրությանը հակելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անխուսափելիությունը։

Ու միշտ պետք է հիշել․ միջազգային որև փաստաթուղթ ստատիկ չէ, պետք չէ դրանով շատ ոգևորվել կամ խիստ հիսթափվել, երբ այն կյանքի չի կոչվում։Մեր բանակը ստեղծել է նոր ստատուս-քվո ու մեր դիվանագիտությունը պարտավոր է կապիտալիզացնել այդ նոր իրողությունը։

Հաղթանակ մեզ, խաղաղություն մեր սահմաններին։

Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան