Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի եւ Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան արկածախնդրության միայն մի մասն էր. Հարցազրույց նախագահի խորհրդականի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հոկտեմբերի 10-ի կեսօրից, համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման, հումանիտար զինադադար է հայտարարվել: Սակայն հակառակորդը շարունակում է կրակել: Այս եւ այլ հարցեր NEWS.am-ին տված հարցազրույցում մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան:

Մի քանի ժամ է անցել հումանիտար զինադադարի հաստատումից, բայց շարունակում են գալ Ադրբեջանի կողմից հրետակոծության մասին հաղորդագրությունները: Ինչպե՞ս դա հասկանալ։

Այո, կրակոցները դեռ շարունակվում են: Որոշ ուղղություններով հակառակորդը դեռ ակտիվություն է ցուցաբերում: Սակայն ամենակարեւորն այն է, որ Մոսկվայում ձեռք է բերվել քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական հրադադար: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրությանը եւ մեկ անգամ եւս կանտեսի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերը: Այս դեպքում բոլորովին այլ գործընթացներ կարող են սկսվել, դա հասկանալի է: Այն, որ թշնամին այժմ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը, նա միշտ էլ դա արել է: Բայց սա, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի փորձել ամրապնդել սեփական դիրքերը կամ վնասել մեզ, հետո պնդել, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ: Ամենակարեւորն այն է, որ ձեռք է բերվել հենց քաղաքական համաձայնություն:

Կա՞ որոշակի ժամանակահատված, որի համար հաստատվել է հրադադարը:

Հրադադարը անժամկետ է, այս մասին ասվում է նախորդ օրը ընդունված հայտարարության տեքստում: Փաստորեն, հրադադարի ռեժիմը վերականգնվում է: Սա լավագույն տարբերակն է: Հրադադարի պահպանումը կախված է կողմերի քայլերից: Բայց Էրդողանին եւ Ալիեւին երբեք չպետք է թերագնահատել: Իրականում մեր դեմ խաղում է նենգ, խելացի, ցանկացած արկածախնդրության պատրաստ թշնամի: Մենք դա երբեք չպետք է մոռանանք: Իրականությունից կտրվելը հղի է աղետով: Եվ այժմ հրադադարի ռեժիմը խախտելու փորձերը բոլորովին այլ հետեւանքներ կունենան:

Ադրբեջանը գործում է Թուրքիայի թելադրանքով: Կարելի՞ է խոսել Մոսկվային արկածախնդրության մեջ ներքաշելու Անկարայի փորձի մասին:

Այն, որ Թուրքիան է թելադրում, փաստ է: Բայց մենք պետք է հստակ տարանջատենք գործընթացները, փորձենք նայել տարբեր հարթություններում: Ցավոք, պետք է ընդունենք այն իրողությունը, որ Թուրքիան աշխարհաքաղաքական մարտերի շատ հարուստ փորձ ունի, եւ բավականին հետաքրքիր: Երբ նրանք իրենց առջեւ ինչ-որ աշխարհաքաղաքական խնդիր են դնում, մեկից ավելի նպատակ կա: Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիան արկածախնդրության նպատակներից մեկն է միայն: Բայց ոչ միակը: Նրանք կցանկանային ոչնչացնել մեզ, փորձեցին դա անել՝ հավատալով, որ մի քանի ժամվա ընթացքում կարող են կոտրել մեզ: Դա փաստ է: Բայց հայկական պետականության ոչնչացումը Թուրքիայի նպատակներից մեկն էր: Նրանք ունեն ծրագիր-մինիմում եւ ծրագիր-մաքսիմում: Չստացվեց: Առաջին հերթին շնորհիվ մեր հերոսական տղաների, ովքեր իրենց կյանքի գնով կասեցրին թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը: Նման թշնամու հետ մենք առաջին անգամ ենք պատերազմում: Նախկինում Թուրքիայի այդպիսի ուղղակի մասնակցություն չկար: Այո, նրանք օգնում էին, բայց այդպիսի բան չկար: Մենք դիմադրեցինք: Բայց սա միակ նպատակը չէր: Հիմնականներից մեկը Թուրքիայի ներթափանցումն ու ամրապնդվելն էր Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածաշրջանում: Ցավոք, դա նրանց հաջողվեց Ադրբեջանում: Եվ այժմ մենք ունենք բոլորովին նոր անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք: Հարյուր տարի նրանք չէին կարողանում ներթափանցել այստեղ:

Հիմա նրանց դա հաջողվեց: Ես ավելի քան համոզված եմ, որ նրանք ինքնակամ չեն հեռանա այստեղից: Դա կլինի ռազմական ներկայություն Նահիջավանում, որն արդեն փաստացի դարձել է թուրքական պրոտեկտորատ: Ընդ որում վաղը նրանք կամրապնդեն իրենց տնտեսական ներկայությունը: Բացառված չեն ռազմատեխնիկական համագործակցության խորացման վերաբերյալ որոշ համաձայնագրեր, ինչի արդյունքում ադրբեջանական համազգեստ հագած թուրքական զորքերը կմնան տարածաշրջանում: Նրանք ամեն ինչ կանեն, որ Ադրբեջանը դառնա գոնե ինքնավար վիլայեթ՝ Թուրքիայի կազմում: Սա հիմնական աշխարհաքաղաքական նպատակներից մեկն է: Նախ՝ նրանք շատ բարձր նշաձող էին դրել՝ ոչնչացնել Արցախն ու Հայաստանը: Չստացվեց: Այժմ նրանք Ալիեւին ցույց են տալիս, որ առանց իրենց լիակատար ֆիասկո կլիներ, եւ հայերն արդեն Բաքվում կլինեին, ուստի իրենք պետք է մնան: Այնուհետեւ նրանք փորձում են ամրապնդվել Մինսկի խմբում: Դա նույնպես չի ստացվում: Բայց միեւնույն է, Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի գործընթացների վրա: Բնականաբար, սա շատ լուրջ մարտահրավեր է: Բայց որքան լուրջ են մարտահրավերները եւ որքան մեծ է վտանգը, այնքան մեծ են հնարավորությունները: Այսինքն՝ մենք աշխարհաքաղաքական մանեւրների լավ հնարավորություններ ունենք:

Այս իրավիճակում մենք որոշ ոլորտներում պետք է մի շարք արմատական փոփոխություններ կատարենք, ամենակարեւորը` բանակը ուժեղացնենք, կադրային ճիշտ քաղաքականություն վարենք, եղբայրական երկրների հետ կապերն ամրապնդենք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն եղբայրության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական հաշվարկի մթնոլորտում: Հիմա մեր շահերը համընկնում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի եւ Ամերիկայի շահերի հետ, որքան էլ պարադոքսալ թվա: Քանի որ այն, ինչ արեց Թուրքիան, մարտահրավեր էր ԱՄՆ-ին: Փաստորեն առանց ավագ գործընկերոջը տեղեկացնելու նրանք ինքնավար կերպով ներքաշվել են այս արկածախնդրության մեջ՝ խարխլելով ԱՄՆ-ի հեղինակությունը: Իսկ գերտերության համար պարզ է, թե ինչով է հղի հեղինակության խարխլումը: Իսկ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի համար սա ուղղակի սպառնալիք է՝ պանթյուրքիզմի եւ ահաբեկչության պայթյունավտանգ խառնուրդ: Եվ դա արվում է պետական մակարդակով:

Որքանո՞վ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունն ու օբյեկտիվ դիրքորոշումը հակամարտության հանդեպ:

Վստահ եմ, որ Իրանին կհաջողվի պահպանել ներքին կայունությունը: Իրանը Հայաստանի համար երբեք ուղղակիորեն հանդես չի գա Ադրբեջանի դեմ: Բայց նա կլինի կայունացնող գործոն, ինչպիսին եղել է արդեն երեք տասնամյակ: Հենց նրա շնորհիվ է, որ մեծապես հաջողվում է տարածաշրջանում պահպանել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Թուրքիան փորձեց կոտրել այն, բայց ստեղծեց նոր իրավիճակ: Չեմ կարծում, որ այս երկրներին հարմար կլինի կողքներին ինքնավար թուրքական վիլայեթ ունենալը:

Ինչպե՞ս են Ստեփանակերտում վերաբերում խաղաղապահ առաքելության գաղափարին:

Կարծում եմ՝ առայժմ մենք հեռու ենք դրանից: Տեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա:

Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով