Արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումն ավատվեց. մանրամասներ հանդիպումից
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ, հանդիպման օրակագում Լեռնային Ղաաբաղի հակամարտության հարցն է եղել: Քիչ առաջ հանդիպումն ավարտվեց:
Լրագրողների եհտ զրույցում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրավիճակն են քննարկել, տեղեկություններ են լսել վարչապետից ու ներկայացրել են ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետը:
Սաղաթելյանը նշեց, որ Արցախի մասին ՀՅԴ-ն մանրամասն ներկայացրել է իր վերաբերմունքը, ինչը հրապարակման ենթակա չէ:
ՀՅԴ-ականը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ իրենք՝ 13 կուսակցություններով հանդես են եկել հայտարարութամբ՝ խոսելով ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության մասին. «Այստեղ Արցախի անկախության մասին խոսակցություն եղել է, սակայն այստեղ որոշում կայացնելու տեղ չէր, սա տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ ամեն մեկը ներկայացել է իր դիրքորոշումը»: