Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Գրված իրա­վուն­քի պաշտ­պա­նու­թյա­նը հաս­նե­լու հա­մար շատ մեծ ռե­սուրս­ներ են պա­հանջ­վում»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայկական կողմը շարունակում է ամենօրյա ռեժիմով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոնվենցիոն, ինչպես նաև մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին: Ավելի ուշ հայկական կողմի ներկայացրած խնդրանքի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիրառել նաև Թուրքիայի նկատմամբ: Այս ամենից զատ՝ հնչում են նաև հայտարարություններ մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ զրուցել ենք վերոնշյալներից բխող առարկայական հետևանքների հնարավորության մասին:

Նա շեշտեց, որ թեմային կմոտենա որպես փաստաբան, իրավաբան, որն ամեն օր երկրի ներսում փորձում է պաշտպանել քաղաքացու կամ կազմակերպության՝ թղթի վրա գրված իրավունքները: «Նույն կանոնները գործում են նաև արտաքին հարաբերություններում: Միշտ գրված իրավունքն իրական կյանքում պաշտպանելը մեծ ջանքեր է պահանջում: Խոսքն այս դեպքում մասնագիտական, տեղեկատվական ռեսուրսների ու նաև համախմբվածության մասին է: Որպեսզի մենք գրված իրավունքի պաշտպանությանը հասնենք արդեն իրական կյանքում, դրա համար շատ մեծ ռեսուրսներ են պահանջվում: Շատ կարևոր է նաև այն, թե իրավունքի պաշտպանության հետևում ով է կանգնած:

Եթե կազմակերպված, ուժեղ անհատ, պետություն կամ կազմակերպություն է, թղթի վրա գրված իրավունքն իրական է դառնում: Հակառակ դեպքում այն պարզապես ձևական բնույթ է կրում: Լինելով իրավաբան՝ այդքան չեմ կարևորում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները: Այս փուլում ավելի կարևոր է, որ մենք թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում կարողանանք ճիշտ կառավարել հայկական ուժը, ինչպես նաև մարդկային, ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսները: Եթե կարողանանք մեր այդ ուժը, ռեսուրսը ճիշտ կառավարել, այդ իրավապաշտպան կազմակերպությունները մեր սրտից ու մեր շահերից կխոսեն: Եթե մենք թույլ եղանք, ու մեր ձայնը տեղ չհասնի, կա՛մ չեն անդրադառնա, կա՛մ այդ անդրադարձը շատ ձևական կլինի: Իհարկե, միջազգային կազմակերպությունների հետ պետք է աշխատել:

Մեր դիվանագիտական կորպուսը պետք է համագործակցի նրանց հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ մեր կողքին կանգնելու համար միայն թղթի վրա գրված իրավունքներն ու կանոնները բավարար չեն: «Եթե գրված կանոնների հետևում ուժեղ ռեսուրս, ուժեղ պահանջատեր չկա, որից կվախենան, այդ գրված կանոնները ձևական են, ձևական կարող են լինել նաև միջազգային կազմակերպությունների որոշումները: Եթե մեզնից ուժ չներկայացնենք, թղթի վրա գրվածները զուտ ճառեր են լինելու: Իրավաբաններից շատերը կասեն, որ շատ կարևոր են միջազգային կազմակերպությունները, միջազգային իրավունքը, ՄԻԵԴ-ը և այլն: Բայց պատերազմի մեջ գտնվող երկիրը դժվար թե կարևորի ՄԻԵԴ-ի որոշումը:

Եվրոպական դատարանի որոշումը չկատարելու համար ընդամենը տուգանքներ են նախատեսված, բայց պատերազմի մեջ գտնվող երկրի, կյանքի ու մահվան կռիվ տվող ազգի համար այդ տուգանքներն այնքան երկրորդական, երրորդական ու տասներորդական են: Մեզ համար հիմա աշխարհում գտնվող հայկական ռեսուրսը մեկ կենտրոնից կառավարելն է կարևոր: Օրինակ՝ ստեղծել համահայկական ժողով, ըստ որի՝ ամբողջ աշխարհում գոյություն ունեցող հայկական համայնքները կկարողանան իրար հետ համագործակցելով խնդիր լուծել, ինչպես նաև ընդհանուր նպատակներ ու շահեր դնել»,ասաց նա՝ շեշտելով, որ այս պահին իր համար ավելի կարևոր է ոչ թե ՄԻԵԴ-ի որոշումը, այլ, օրինակ՝ մեր հայրենակիցների ցույցերն աշխարհի տարբեր անկյուններում: «Եթե իրավունքի հետևում ուժեղ կամք կանգնած չէ, այն չի գործում:

Թշնամին հարձակվում է, ներթափանցման փորձեր է կատարում: Եթե մեր զինվորականները չկանխեն դա, ոչ մի միջազգային փասթաթուղթ չի կանխի: Միջազգային փաստաթղթերը փիլիսոփայական գրքեր են: Մարդիկ մտքի վարժանք են անում, գեղեցիկ բաներ գրում: Միայն խաղաղություն հաստատելուց հետո, երբ մենք կհաղթենք թշնամուն, կարող ենք հղումներ անել միջազգային փաստաթղթերի, դատական որոշումների վրա՝ փորձելով բարոյազրկել ու տարբեր միջազգային ատյաններում վատ դրության մեջ դնել թշնամի պետությանը: Այսինքն, այդ ամենն ընդամենը բարոյահոգեբանական կողմն է ապահովում: Այդ առումով, այո, դա օգուտ ու հիմք կլինի մեր դիվանագետների համար: Բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ օտարների դռները թակելն անարդյունավետ է: Իհարկե, չպետք է նաև արհամարհել և ամբողջությամբ անտեսել, սա ևս ճիշտ չէ»,եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов