Իսրայելը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, թե չկա ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Նրա խոսքով՝ ապացույցները մատնանշում են միայն այն, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին, որոնք գուցե պահվում են պահեստում կամ պահուստում՝ միայն պաշտպանական նպատակներով:
Ավելի վաղ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել էր, որ իսրայելական «Լև Յեհուդա» (Հրեական սիրտ) կազմակերպությունը հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենք մատակարարելը: Այս մասին, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին, հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: