Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր ռեսուրսները չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում, շռայլություններ չենք կարող մեզ թույլ տալ. Սուրեն Պարսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռազմական դրության ժամանակ շատերը հանդես եկան բազմապիսի կոչերով և առաջարկներով, որոնք հասարակության կողմից արժանացան տարբեր արձագանքների: Ներկայացված առաջարկություններից մեկն էլ այն էր, որ բոլորը դուրս գան իրենց տներից, գնումներ կատարեն, կամ սրճարաններ այցելեն, որի նպատակը տնտեսական ակտիվության խթանումն է: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որը խոսեց այդ առաջարկի ռիսկայնության, և տնտեսական հակաճգնաժամային քայլերի մասին. «Այս պահին՝ պատերազմական իրավիճակում, մենք մեր ռեսուրսները  չենք կարող ծախսել այնպես, ինչպես նախկինում: Քանի որ պատերազմը շարունակվում է, և չգիտենք՝ որքան կտևի այն: Մեր ռեսուրսները անսահմանափակ չեն և պետք է դրանք ուղղվեն՝ ըստ առաջին անհրաժեշտության և ըստ կարևորության: Մենք այս պահին չենք կարող մեզ թույլ տալ շռայլություններ, չենք կարող նաև երկարաժամկետ ծախսեր իրականացնել՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քանի որ այդ գումարը կարող է մեզ պետք գալ փամփուշտ, տանկ և առաջին անհրաժեշտության զինամթերքներ ձեռք բերելու համար»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ սա այն ժամանակամիջոցն է, երբ կառավարությունը և տնտեսությունը պետք է անցնեն հակաճգնաժամային կառավարման, և այն պետք է իրականացվի ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր բիզնեսի մակարդակով.  «Պետությունը պետք է այդ հարցերում որպես լոկոմոտիվ հանդես գա, ցույց տա այն հիմնական ուղղություններն ու մոտեցումները, որոնք այս պահին կարևոր են թե‘ պետության և թե‘ տնտեսության համար: Կառավարությունը առաջին հերթին պետք է վերանայի իր հակաբյուջետային քաղաքականությունը, կրճատի և վերանայի բյուջետային ծախսերի մեծ մասը, որոնք այս պահին կատարվում են ոչ արդյունավետ և ոչ հասցեական: Մենք ունենք մեծ գումաներ, որոնք այս պահին ուղղվում են ոչ ճիշտ ուղղությամբ, երբ կարող ենք ուղղել ռազմադաշտ: Օրինակ՝ միայն այս տարի մենք 70 մլրդ դրամ պարտադիր կուտակային ֆոնդերին ենք տալիս, երբ այդ գումարների կարիքը ունենք հիմա: Առհասարակ, մոտ 300 մլրդ դրամ գումար է կուտակվել պարտադիր կուտակային ֆոնդերում, որոնք այս պահին մեզ շատ օգտակար կարող են լինել՝ հաշվի առնելով ներկայիս ռազմական իրավիճակը և հետագայում պատերազմից  դուրս գալու համար ծախսերը, որոնք պետք է կատարվեն»,- պարզաբանեց Սուրեն Պարսյանը:

Վերջինս նշեց, որ կարելի նախատեսել որոշակի գործիքներ նաև պետական բյուջեի այլ ծախսային հոդվածներ կրճատելու ուղղությամբ, օրինակ՝ աշխատավարձային և պարգևավճարային ֆոնդերը, գործուղման և այլ ուղղությամբ կատարվող ծախսերը, բոլորը պետք է կրճատվեն և ուղղվեն ռազմական ծախսերի ուղղությամբ. «Միաժամանակ կարևոր եմ համարում նաև, որ պետությունը որոշ ուղղություններով՝ հատկապես հարավային, շարունակի ենթակառուցվածքային ծրագրերը՝ ճանապարհաշինությունը և այլն, որոնք այս ռազմական իրավիճակում խիստ անհրաժեշտ են: Կարծում եմ՝ պետական բյուջեն նաև լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի Արցախի Հանրապետությանը այս ճգնաժամային իրավիճակում ֆինանսական, սոցիալական ծախսերը հոգալու համար: Մենք ամեն տարի որոշակի գումար նախատեսնում ենք, ՀՀ-ն փոխառություն է տրամադրում Արցախին, կարծում եմ այս տարվա գումարը պետք է շատ արագ վերանայվի՝ հաշվի առնելով Արցախում ներկա իրավիճակը»,- ընդգծեց նա:

Սուրեն Պարսյանը այն կարծիքին է, որ պետական բյուջեն կարող է ավելանալ նաև հարկային քաղաքականության վերանայում իրականացնելու միջոցով. «Մենք եկամտաբեր ճյուղերից պետք է բյուջեն լցնենք: Այդ ճյուղերից են հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը և այլն: Պատերազմից հետո մեզ անհրաժեշտ են գումարներ, և դա կարող է ապահովվել հարկային քաղաքականության միջոցով, այսինքն մենք պետք է պրոգրեսիվ հարկային քաղաքականություն վարենք: Շատ ունեցողը պետք է շատ մասնակցի այս ամենին, քիչ ունեցողը՝ քիչ: Մենք պետք է մեր եկամտի աղբյուրները ճշգրտենք, քանի որ հիմնադրամներից եկող հասույթը չի կարող հավերժ տևել»,- եզրափակեց տնտեսագետը:

Զվարթ Պետրոսյան

Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է