Հաղթելու ենք,տղերք, մեկա հաղթելու ենք, ինչ էլ որ դա մեզ համար արժենա․Լիլիթ Սիլանյան
ԲԼՈԳԼիլիթ Սիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպես մեր բանակն է` յուրօրինակ, անկոտրում, հայի գենով ու գենետիկ տաղանդով բովանդակված, այնպես էլ մեր լրագրողները, որոնք այս դժվարին օրերին պատերազմի թեժ գծից լուսաբանում էին ամեն մի դրվագ, ոգեշնչում ու ոգևորում մեզ, թռիչքի նոր թև և հույս էին տալիս։ Առանց պաթոսի, սառը ու սթափ գլխով կարող եմ ասել, որ մենք ուրիշ ենք, միևնույնն է, ուրիշ ենք․․․․․․Ամեմ անգամ, երբ հեռուստատեսության էկրանին էր հայտնվում Արթուր Հակոբյանը կամ Աբրահամ Գասպարյանը, մի տեսակ էն հպարտ հայի գենը կարծես ներսից ինձ նորից հուշում էր՝ տես ինչ տղերք են․․․․․Ու ոչ պակաս հերոսներ, որովհետև իրենց կյանքը վտանգի տակ դնելով՝ փորձում են ամեն կերպ լինել իրադարձությունների կիզակետում՝ չմտածելով, թե ինչ է սպասում նրանց հենց այնտեղ՝ նենգ պատերազմի մարդակուլ հորձանուտում․․․․․ Ապրեք տղերք, երկար ապրեք։ Որ Աբրահամը տաղանդավոր լրագրող էր՝ դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, բայց որ նա կարողանում է այդքան զգացմունքային կատարել հայրենասիրական երգեր՝ այ դա ինձ համար նոր բացահայտում էր՝ իր բազմաթիվ շնորհների ցանկում։ Ես չգիտեմ էլ ի՞նչ գրեմ, ի՞նչ ասեմ, ո՞նց արտահայտեմ իմ ամբողջ հպարտությունն ու հիացմունքը նման պռոֆեսիոնալների կատարած աշխատանքի համար։ Մի բան հաստատ գիտեմ, հաստատ կարող եմ ասել՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՏՂԵՐՔ, ՄԵԿԱ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․․․ԻՆՉ ԷԼ ՈՐ ԴԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՆԱ․․․․․․․․․․․․․․․