Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև գիշերային բանակցության ժամանակ նախարարները 2 անգամ խոսել են Պուտինի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին ու որոշիչ պահին իր ներդրումն է ունեցել: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները բացառիկ էին, սակայն ուզում եմ նշել, որ որոշիչ պահին իր ներդրումն ունեցավ նախագահը: Նա վերահսկում էր մեր գիշերային սթափությունը: Գիշերվա ընթացքում մենք երկու անգամ խոսել ենք նրա հետ»,-ասել է նա:
Լավրովը հայտնել է, որ պրոցեսին միացել է նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. «Այնտեղ կարևոր էր համաձայնեցնել հարցը, որ հրադադարի ռեժիմի մասին հայտարարելը, հավանաբար, բավարար չէին լինի, եթե չլինեն այն վերահսկելու մեխանիզմներ»,-պարազաբանել է Լավրովը՝ հավելելով, որ այդ մասին խոսվում է նաև արդյունքում ընդունված փաստաթղթում. «Վերջին օրերին ես մի քանի անգամ խոսել եմ Երևանի ու Բաքվի իմ գործընկերների հետ, նույնն արսել է նաև Շոյգուն, ով խոսել է ՊՆ նախարարների հետ: Նախագահն էլ խոսել է հակամարտության կողմերի ղեկավարների հետ»: