Հրապարակվել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննության տե... ՎԻԴԵՈ
Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դու­նվել են ԼՂՀ դրո­շի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Շու­կան տա­րե­րա­յին է, պե­տու­թյու­նը կար­գա­վո­րող դեր չի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքիայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել․ ԱԻՆ Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը. Աննա Նաղդալյան Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը (Տեսանյութ) Հրապարակվել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՊՆ Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակները կփորձարկվեն, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փակ է լինելու. Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ

Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին տեսանյութեր եւ լուսանկարներ են տարածվել.ՀՀ ՄԻՊ

 

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

«Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ:

 

Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:

 

Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաեւ թիրախավորելով երեխաների ու տարեցների:

 

Այնուհետեւ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաեւ ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:

 

Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:

 

Տեսանյութերը եւ լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է նա։

 

 

website by Sargssyan