Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն ՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք Հարավային Կովկասում իրավիճակը «կախվեց» ԱՄՆ-ից Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, երբ խոսքը Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին է․ news.am Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը. «Ինտերֆաքս»

Օգտագործվում են բոլոր հարթակները.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացող պատերազմը գրեթե բոլոր հարթակներում գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները կտրուկ մի կողմ թողեց՝ դառնալով յուրատեսակ կոնսոլիդացիայի հիմք։ Այս օրերին շատ է խոսվում ռազմաճակատից զատ նաև միջազգային և դիվանագիտական ճակատներում կազմակերպված պայքար տանելու մասին։ Հանուն արդարության պետք է փաստել, որ ներկա փուլում հայաստանյան ընդդիմությունն իր հերթին հայրենիքի անվտանգության ընդհանուր գործում իր բոլոր հնարավորություններն ու միջազգային կապերը ի նպաստ է դրել, որպեսզի տեղեկատվական համապատասխան չափաբաժին ապահովվի՝ ճշմարտությունը տեղ հասցնելու նպատակով։

Այս ընթացքում բավական ակտիվ են ու մեծ ծավալի աշխատանք են իրականացնում արտերկրում գործող հայկական կազմակերպությունները, անհատներն ու լոբբիստական խմբերը, որոնք անգնահատելի աշխատանք են տանում իրենց երկրներում։ Դրա արդյուքն են ոչ միայն մարդաշատ բողոքի ակցիաներն ու երթերը, Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստացվող ֆինանսական հոսքերը, այլև լոբբիստական բուռն աշխատանքը՝ աշխարհին ճշմարտությունը հասցնելու և դա առարկայացնելու համար։

Փաստն այն է, որ արդեն իսկ առանձին երկրների խորհրդարաններ ընդունել են Թուրքիայի ռազմական միջամտությունը, ահաբեկիչների ներգրավումը դատապարտող բանաձևեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նման բանաձևեր կընդունեն նաև այլ երկրների խորհրդարաններ: Վերջապես, մյուս կողմից, այն հանգամանքը, որ որևէ երկրի օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետությունը ճանաչելու բանաձև, անկախ դրա վերջնական ելքից, արդեն իսկ խոսուն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan