Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա կաթողիկոս Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն ՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն «Այսօր պատերազմ է, պետք է միասնական լինել».Գ.Ծառուկյանն ազատության մեջ է Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք Հարավային Կովկասում իրավիճակը «կախվեց» ԱՄՆ-ից Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Haaretz. Իսրայելի ՊՆ-ն թաքցնելու բան ունի, երբ խոսքը Ադրբեջանի հետ չափազանց սերտ հարաբերությունների մասին է․ news.am Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը. «Ինտերֆաքս»

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում չեղարկել Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի ընդարձակման մասին որոշումը

Իսրայելի կառավարությունը պետք է չեղարկի Հորդանան գետի Արեւմտյան ափին, Երուսաղեմի որոշ շրջաններում եւ դրա շուրջ հրեական բնակավայրերի ընդարձակման մասին որոշումը։ Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն։ 

Իսրայելի ծրագրերով նախատեսվում է գրեթե 5000 միավոր կացարանի կառուցում։ Բրյուսելում կարծում են, որ այս նախագծերը «սպառնալիքի տակ են դնում ապագա պաղեստինյան պետության կենսունակությունն ու տարածքային ամբողջականությունը՝ որպես բանակցությունների ժամանակ համաձայնեցված որոշման հետեւանք, որը նախատեսում է երկու պետության համագոյակցություն միջազգային մակարդակով հավանություն ստացած չափորոշիչներով»։

Եվրամիությունը չի ճանաչի մինչեւ 1967 թվականը գոյություն ունեցած սահմանների ոչ մի փոփոխություն, հիշեցրել են EEAS-ում՝ հավելելով, որ բացառություն կարող է արվել միայն  հակամարտության երկու կողմերի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում՝ Բորելը վստահ է, որ բնակեցման գործունեությունը կարող է խախտել «հնարավոր առարկայական եւ ուղիղ բանակցությունների հնարավոր վերսկսման համար» հող նախապատրաստելու գործընթացը»։

Չնայած համավարակին, մարտից օգոստոս ժամանակահատվածում Արեւմտյան ափին նկատվել է պաղեստինցիներին պատկանող կառույցների քանդման եւ առգրավման դեպքերի աճ։ «Եվրամիությունը Իսրայելին կրկին կոչ է անում դադարեցնել նման բոլոր, այդ թվում՝ ԵՄ-ի ֆինանսավորած կառույցների քանդումը, մասնավորապես՝ ներկայիս համավարակի հումանիտար հետեւանքների լույսի ներքո»,- ընդգծել են արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունում։

Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ֆոնին իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է շտապ միջոցներ ընդունեն վստահության ամրապնդման եւ համագործակցության վերականգնման համար, վստահ են Բրյուսելում։

website by Sargssyan