ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաքուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախութ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հադրութում դիվերսանտներից ոմանք հայկական բանակի համազգեստով... ՎԻԴԵՈ
Երևան, 26.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն. «Հրապարակ» Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից». «Հրապարակ» Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին. «Հրապարակ» Մարինա Խաչատրյանի բացահայտումները պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մասին (տեսանյութ) Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա, ԱՀ նախագահ Բայդենը ԱՄՆ-ի ընտրությունների պատմության մեջ առաջինն է, որը հավաքել է 80 միլիոն ձայն. NBC Գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ կաներ, որ արդյունքն այսպիսին չլինի. Սեդա Մելքոնյան (տեսանյութ) Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել Ախալցխայում կորոնավիրուսից հայեր են մահացել՝ հայրը և դուստրը, նրանց չեն ընդունել հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Փաշինյանը արյուն կթափի, եղբայրասպան պատերազմի կհասցնի, բայց այդ աթոռից չի հրաժարվի». Մարինե Մանուչարյան Ֆիանսիայի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Բաքուն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի ընդունմանը Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը պահանջել են Փաշինյանի հրաժարականը Զոհված զինվորի պապը ևս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ է սկսել. «Առավոտ» Մահացել է Դիեգո Մարադոնան Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի․ «Հրապարակ»

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։

Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով:

Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:

 

Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:

website by Sargssyan