Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը». թուրք լրագրող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլութը Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ հայտնելով, որ եկել է ժամանակը, որ ժամանակակից աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը։

«Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է ոչ միայն քաղաքները, ներառյալ՝ Ստեփանակերտը, այլև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը թիրախավորել է հոգևոր տաճար Ղազանչեցոց եկեղեցին, որը տեղակայված է Շուշիում: Ղազանչեցոցն ամենամեծ հայկական եկեղեցիներից է աշխարհում»,- գրել է Բուլութը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմում Թուքիայի մասնակցությանը՝ հեղինակը մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 6-ի ելույթը, որի ժամանակ վերջինս հայտարարել է․ «Մենք աջակցում ենք Ադրբեջանին մինչև հաղթանակ։ Ես ասում եմ իմ ադրբեջանցի եղբայրներին՝ թող ձեր «Ղազվա»-ն օրհնվի»։

««Ղազվա»-ն իսլամում նշանակում է պայքար կամ հարձակում ոչ մուսուլմանների դեմ ՝ մուսուլմանական տարածքն ընդլայնելու կամ ոչ մուսուլմաններին մահմեդական դարձնելու նպատակով: Այսպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հայկական տարածքի վրա հարձակումները ջիհադ են։ Ավելին, ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը են հարձակվում հայերի վրա։ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել նաև առնվազն 1000 սիրիացի ջիհադականների՝ Արցախի դեմ պայքարելու համար»,- ընդգծում է նա։

Թուրք լրագրողի խոսքով՝ «Արցախի վրա Ադրբեջանի շարունակվող հարձակումը Թուրքիայի նեոօսմանական էքսպանսիոնիստական նկրտումների մի մասն է։ Վերջին տարիներին թուրքական կառավարությունն ուժեղացրել է նեոօսմանիզմի և նվաճումների իր հռետորաբանությունը»։

«Թուրքական և ադրբեջանական հարձակումները հայերի վրա արդարացում չունեն։ Արցախը, որի բնակչությունը 95 տոկոսով բաղկացած է հայերից, խաղաղասեր է և հազարամյակներ շարունակ պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Արցախը դարեր շարունակ եղել է տարբեր նվաճողների իշխանության ներքո, բայց հիմնականում պահպանել է իր կիսանկախ կարգավիճակը»,- գրում է նա։

Ինչպես ընդգծում է հոդվածի հեղինակը, «արցախա-ադրբեջանական վեճը պետք է դիտարկել հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ավելի լայն քաղաքականության պատմական համատեքստում։ Պատմության ամբողջ ընթացքում այդ երկու ժողովուրդները չեն ճանաչել հայերի ինքնորոշման իրավունքը, հաճախ են դիմել մարդասպան բռնությունների»:

«Հարավային Կովկասում առկա խնդիրն ավելի լայն է, քան տարածքային խնդիրը։ Հիմնականում դա պայմանավորված է հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական մոլուցքով։ Բռնությունը և ավերածությունները կասեցնելու արդյունավետ միջոցն այն է, որ աշխարհը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, որի պաշտպանության համար բնիկ հայերն ամբողջ պատմության ընթացքում այդքան զոհ են տվել»,- եզրափակում է թուրք լրագրողը։

Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)