Հրապարակվել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննության տե... ՎԻԴԵՈ
Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դու­նվել են ԼՂՀ դրո­շի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գյում­րե­ցի երե­խա­նե­րը վա­ճա­ռում են իրենց նկար­նե­րը, գու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Շու­կան տա­րե­րա­յին է, պե­տու­թյու­նը կար­գա­վո­րող դեր չի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 30.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել. աշխարհը շատ թանկ է վճարելու. Բելգիացի պատգամավորը ՝ Արցախի նախագահին Թուրքիայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել․ ԱԻՆ Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը. Աննա Նաղդալյան Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը (Տեսանյութ) Հրապարակվել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՊՆ Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր՝ ժամը 14։00-15։00-ն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաշչակները կփորձարկվեն, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է

Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում. Դավիթ Բաբայան

Թուրքիան, դիրքավորվելով Ադրբեջանում ու Սիրիայից եւ Աֆղանստանից բերելով վարձկան ահաբեկիչների՝ ամենեւին էլ չի կենտրոնանում միայն «Ադրբեջանին Արցախի գրավման հարցում» աջակցելու խնդրի լուծման վրա: Նրա իսկ սադրանքով սանձազերծված այս պատերազմը սոսկ առիթ է՝ ահաբեկիչներին նետելու ոչ միայն Ադրբեջանի խորքերը, այլեւ Ռուսաստան ու Իրան, եւ հայկական կողմի՝ դրա վերաբերյալ ժամանակին կատարած զգուշացումներն արդեն հաստատվել են: Այդ եւ հարակից հարցերի մասին է «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակցի զրույցն Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պրն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան ներթափանցման ծավալներն այսօրվա դրությամբ: Արդյոք նրանց հայտնվելը Հարավային Կովկասում առնչվում է միայն արցախյան հիմնախնդրի հետ:

-Ահաբեկիչների ներթափանցումը շատ-շատ լուրջ է: Ըստ մեր տվյալների՝ խոսքն արդեն մի քանի հազար ահաբեկչի մասին է, որոնք Թուրքիայի միջոցով տեղափոխվել են Ադրբեջան: Բայց ոչ բոլորն են մասնակցում Արցախի դեմ պատերազմին: Նրանք բաժանված են չորս մասի. մի մասն այստեղ է, մյուսը տեղակայված է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին, երրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, չորրորդ մասն էլ երկրի ներսում հաստատվել է տարբեր վայրերում, որ եթե հանկարծ ներքին դժգոհություններ լինեն, իսկ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի մեծաքանակ զոհերի ու վիրավորների պատճառով ներքին դժգոհությունները հասունանում են երկրաչափական պրոգրեսիայով, խեղդվեն: Այսինքն՝ վարձկանները պետք է ճնշեն նաեւ ներքին խռովությունները: Տեսնում ենք, որ ահաբեկիչներն արդեն ներթափանցել են Ռուսաստանի տարածք: Ի սկզբանե զգուշացրել էինք, որ վարձկանների մի մասը տեղակայված է Դաղստանի սահմանին, եւ ներթափանցումն այդ երկրի տարածք չի բացառվում: Դրանից հետո դա իրականություն դարձավ: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին: Նրանք, ըստ հրապարակված տեղեկությունների, հասել են Չեչնիա, որտեղ 4 ահաբեկչի արդեն ոչնչացրել են: Մյուս խումբը մտել էր Վոլգոգրադ, որտեղ ահաբեկչական գործողություններ էին պլանավորված. իսլամիստները ծրագրում էին պայթեցնել կառավարական շենքեր, զինվորականների հանրակացարաններ, արտադրական շինություններ եւ Ռուսաստանի պատմական հուշարձաններից մեկը՝ «Մայր Հայրենիքը»: Արդեն պարզ է, որ ահաբեկիչները Ռուսաստանում հայտնվել են Ադրբեջանից, իսկ այդ երկիր նրանց տեղափոխել էր Թուրքիան՝ հավաքագրելով Սիրիայից: Այս ամենը ցույց է տալիս, որ նաեւ հարակից պետություններն են մտահոգված: Եվ ոչ միայն մտահոգված են, այլեւ իրենց տարածքներում ոչնչացնում են ահաբեկիչներին: Չի բացառվում, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նույն այդ հարակից պետություններն ահաբեկիչներին ոչնչացնեն բուն Ադրբեջանի տարածքում: Եվ ինձ թվում է, որ ամեն ինչ դրան է տանում:

-Կխնդրեի մանրամասնել ահաբեկիչների՝ Իրան ներթափանցման վերաբերյալ լուրերը:

-Իրանական կողմն ահաբեկիչների թիրախներից մեկն է: Տեղյակ եք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների թիրախներից մեկն Արաքս գետի վրա կառուցված ջրամբարի խոցումն է: Այն կառուցվել է Իրանի կողմից եւ հիմնականում սպասարկում է այդ երկրի կարիքները, քանի որ Հյուսիսային Իրանը, փաստորեն, էկոլոգիական աղետի մեջ է: Հիշյալ ջրամբարը որոշակիորեն օգնում է, կարելի է ասել՝ այդ տարածքի փրկության միակ աղբյուրն է: Հիմա Թուրքիան, ահաբեկիչներն ու Ադրբեջանն ուզում են այդ տարածքը վերցնել: Եվ ձգտում են դա անել վարձկանների միջոցով: Ավելին՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, արդեն ներթափանցել են Իրանի տարածք: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Ինչպես տեսնում ենք, սա լուրջ խնդիր է, որն արդեն նոր որակ է հաղորդում նաեւ այլ երկրների մտահոգություններին եւ նրանց կողմից ձեռնարկվող քայլերին:

-Իրանի իշխանությունների պաշտոնական արձագանքն արդեն հայտնի՞ է:

-Չպետք է սպասել պաշտոնական արձագանքին: Ավելի քան վստահ եմ, որ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

-Ինչի՞ է ձգտում Թուրքիան՝ խառնաշփոթ ստեղծելով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարեւան գրեթե բոլոր երկրներում: Սկզբնական շրջանում «հարեւանների հետ ոչ մի խնդիր» սկզբունքը որդեգրած Թուրքիան այսօր բոլորի հետ խնդիրներ ունի: Ավելին՝ ոչ միայն հարեւանների հետ:

- Թուրքիան ունի պայքարի շատ հարուստ փորձ, երբ գտնվում է նման ծանր ու բազմաշերտ արկածախնդրության մեջ: Չպետք է թերագնահատենք նրան: Նպատակներից մեկը հայկական պետականության թուլացումն է: Հաջորդը՝ աջակցումը Ադրբեջանին, որտեղ հաստատվելով՝ Թուրքիան առաջին քայլն է կատարում իր պանթուրանական երազանքի իրականացման ճանապարհին: Հավանաբար, հենց այդ պատճառով նրանք հարկ չեն համարել որեւէ մեկին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնց դաշնակիցն է, տեղյակ պահել իրենց գործողությունների մասին: Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս չի գա սեփական կամքով:

Զրույցը վարեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

website by Sargssyan