«Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետութ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պա­տե­րազ­մը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կին մեր հա­վա­տի ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. ՊԲ ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը. Մանրամասներ՝ նիստից Ջորջ Քլունին խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) «Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա­րի թե­ման»․«Փաստ» Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը.«Փաստ» «Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը». զոհվել է «Հայ Ասպետ» նախագծի հեղինակ և վարող Կարին Տոնոյանի որդին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո­քի ցույց են կազ­մա­կեր­պել,Հա­յաս­տա­նը դար­ձել է Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ասո­ցաց­ված ան­դամ.«Փաստ» Արցախի ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով և գու­մա­րով․«Փաստ» Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ. «Ժողովուրդ» Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը. «Իրատես» «Այս պա­տե­րազ­մը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կին մեր հա­վա­տի ու լի­նե­լի­ու­թյան պայ­քարն է»․«Փաստ» Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում. «Ժողովուրդ» «Կրթու­թյուն հա­նուն հաղ­թա­նա­կի» գա­ղա­փա­րը հա­մախմ­բել է կա­մա­վոր­նե­րին ու Ար­ցա­խից եկած երե­խա­նե­րին․«Փաստ» Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ» Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի. «Հրապարակ» Ներ­կա­յիս բարդ փու­լում հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բումն ու ռե­սուրս­նե­րի ար­դյու­նա­վետ կի­րա­ռումն առաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ունեն․«Փաստ» Հրաժեշտ հերոսներին. «Հրապարակ» Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը.«Փաստ»

ԲՀԿ-ն առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ է հրավիրելու և մենք հուսով ենք, որ այն նախագահելու է Գագիկ Ծառուկյանը. Ի.Տոնոյան

Այսօր ընդդիմադիր կուսակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որին չէր միացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մենք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին մի քանի հարց ուղղեցինք․ 

-Տիկին Տոնոյան, հայաստանյան 14 կուսակցություններ այսօր հայտարարություն են տարածել այն մասին որ անհրաժեշտ է հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի միացել այս նախաձեռնությանը: Ինչու՞:

-Այո՛, մեր գործընկեր 14 կուսակցություններ այսօր հանդես են եկել նման նախաձեռնությամբ, որտեղ նշվում է , որ ստեղծված օրհասական իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում համազգային ներուժի համախմբման անհրաժեշտություն է զգացվում:  Սա միանշանակ հասունացած օրակարգ է: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս պատերազմի սանձազերծման առաջին օրերին է բարձրաձայնել քաղաքական դաշտի միասնականության, ներկուսակցական համերաշխության և  համախմբման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ հարցադրումներին, ապա պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայատան կուսակցությունում քաղաքական բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում են քաղխորհրդի նիստերի ընթացքում: Մենք պլանավորում ենք առաջիկա օրերին հրավիրել քաղաքական խորհրդի նիստ և լիահույս ենք, որ այդ նիստը նախագահելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հենց այդ նիստի ընթացքում էլ մենք պլանավորում ենք քննարկել երկրում ստեղծված օրհասական վիճակը, մեր գործընկերների այս նախաձեռնությունը, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը:  

-Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի միջնորդությունը: Ինչն է ձեզ լավատեսություն տալիս, որ ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստը հնարավոր է, որ նախագահի Գագիկ Ծառուկյանը, ասել է թե գտնվի ազատության մեջ:

-Ես դեռ ուզում եմ հավատալ, որ մեր երկրում արդարադատության համակարգը վերջնականապես չի կորցրել առողջ բանականությունը և օրենքի տառով առաջնորդվելու իր առաքելությունը և դեռ կարող է ապացուցել, որ զերծ է քաղաքական պատվերներ կատարելու իջեցված հրահանգներից: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից  և նա ապօրինի կերպով է ներկայումս գտնվում կալանքի տակ:  Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում օրենսդրությամբ   որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք, երբ  թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել անազատության մեջ: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Զավեշտալի են մեղադրող կողմի այն պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այն դեպքում, երբ մեղադրանքի հարուցումից ամիսներ անց լինելով ազատության մեջ պարոն Ծառուկյանը երբևէ նման որևէ փորձ անգամ չի արել և սա ապացուցված ճշմարտություն է:  Կրկնում եմ, որ դեռ ուզում եմ հավատալ, որ դատական համակարգը չի կորցրել բանականության վերջին նշույլները և ի զորու է ադեկվատ որոշումներ կայացնել և այո՛ առաջիկա օրերին հրավիրվելիք  ԲՀԿ քաղխորհրդի նիստը նախագահելու է հենց Գագիկ Ծառուկյանը: Իսկ քաղաքական դաշտի միասնականության ու համերաշխության դերը կարևորող բոլոր ուժերն ու անհատները Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ պահող խափանման միջոցի փոփոխության գործընթացին աջակցելով հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ դրանք լոկ բառեր չեն և որ խոսքից գործի անցնելու ժամանակը վաղուց արդեն եկել է:

website by Sargssyan