Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդ... ԲԼՈԳ
«Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետութ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Շուշան Ստեփանյան ՊԲ հրետանավորները իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով․ Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ ոչնչացնելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն« մեդալներով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. ՊԲ ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը. Մանրամասներ՝ նիստից Ջորջ Քլունին խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) «Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա­րի թե­ման»․«Փաստ» Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը.«Փաստ» «Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը». զոհվել է «Հայ Ասպետ» նախագծի հեղինակ և վարող Կարին Տոնոյանի որդին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո­քի ցույց են կազ­մա­կեր­պել,Հա­յաս­տա­նը դար­ձել է Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ասո­ցաց­ված ան­դամ.«Փաստ» Արցախի ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով և գու­մա­րով․«Փաստ» Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ. «Ժողովուրդ» Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը. «Իրատես» «Այս պա­տե­րազ­մը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կին մեր հա­վա­տի ու լի­նե­լի­ու­թյան պայ­քարն է»․«Փաստ» Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում. «Ժողովուրդ» «Կրթու­թյուն հա­նուն հաղ­թա­նա­կի» գա­ղա­փա­րը հա­մախմ­բել է կա­մա­վոր­նե­րին ու Ար­ցա­խից եկած երե­խա­նե­րին․«Փաստ» Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ» Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի. «Հրապարակ»

Զոհվել է «Արծիվ 30» մահապարտների գնդից Վահե Օհանյանը. սա ազատամարտիկի երրորդ պատերազմն էր (ֆոտո)

Արցախի դեմ ադրբեջանա–թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում Արցախի հյուսիսարևելյան հատվածում ծանր վիրավորվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Արծիվ 30» մահապարտների գնդի անդամ Վահե Օհանյանը։ Վերջինս Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից էր, ունի չորս զավակ։ Օհանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան առաջին ազատամարտին, պարգևատրվել մի շարք հուշամեդալներով՝ այդ թվում ԵԿՄ, «Անդրանիկ Օզանյան», «Անկախության 25–ամյակի»։ Օհանյանը կամավոր Արցախ էր մեկնել նաև 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ազատամարտիկի հարազատները NEWS.am–ին հայտնեցին, որ Օհանյանը անտեսելով ծանր հիվանդությունը, պատերազմի առաջին իսկ օրը կամավորագրվել էր, իսկ հոկտեմբերի 8֊ին մեկնել ռազմաճակատ։

«Ընտանիքը փորձել է հետ պահել՝ հաշվի առնելով  հիվանդությունը, բայց նա ասել է, որ հայրենիքը թանկ է իր կյանքից և գնում է մեր 18–20 տարեկան տղաների հետ՝ կիսատ գործն ավարտելու»,–պատմեց մեր զրուցակիցը։

Ցավոք, Վարդենիկ գյուղից զոհվել են նաև զինծառայողներ՝ մայոր Հակոբ Գևորգյանը, Արսեն Աբրոյանը, Հարութ Ավետիսյանը, Տիգրան Արշակյանը։ Վարդենիկցիները սգում են գյուղի հերոս նահատակների համար։

website by Sargssyan