ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Պատանի հանդիսատեսի թատրո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու».«Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 29.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայկական կողմին են փոխանցվել երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները, Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Պատանի հանդիսատեսի թատրոնի, տեքստիլ, ձեթ-օճառի, ցեմենտի, փայտամշակման գործարանների, քիմիական կոմբինատի բացումը. «Փաստ» Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա. Արցախի ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևորվում են Արցախ.«Փաստ» «Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը».«Փաստ» Արցախի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ) «Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու».«Փաստ» Պետք է հենց այս պահին կանխել ահաբեկչության վտանգը, որովհետև վաղը կարող է ուշ լինել.«Փաստ» Մինսկի խմբի համանախագահ երկրները հրադադարի հասնելու համար պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ.«Փաստ» Նորօրյա հերոսներ. նրանք ամեն ժամ կերտում են մեր նորօրյա հերոսամարտի փառավոր էջերը «Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը.«Փաստ» Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 հերոսների անունները Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Սադրանքներից խուսափել. ծննդատուն թիրախավորող ստահակից ամեն ստորություն սպասելի է.«Փաստ» Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում.«Փաստ» Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից.«Փաստ» Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ» «ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը». ռուս փորձագետ. «Ժողովուրդ» Ժնեվի հանդիպումը կարող է չկայանա՞լ. «Հրապարակ»

Լուրջ համաճարակային սպառնալիք ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար. առողջապահության նախարարությունն ահազանգում է

Past.am

Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են  քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման ախատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար:

Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների  հարուցիչները կարող են երկարատև  կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը  ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար:

Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝  հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:

Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:

website by Sargssyan