Ադրբեջանը կրակի դադարեցման ցանկություն չունի, պատերազմը շարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառությ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտական գործողությունների ընթացքում հստակ և պլանաչափ աշխատա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դոնալդ Թրամփն այսօր ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29- ին կհանդիպեն Ժնևում Ամեն պայմանավորվածությունից հետո Թուրքիան հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյան Նոր հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարության` տեքստն ամբողջությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով 08:00-ին Հայաստանն ամենաժամանակակից զենքերն է ստանում. Ալիև Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետ ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Դիրքային ընդմիջում․ լուսանկարներ առաջնագծից Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հնդկաստանից Արցախի անկախությունը ճանաչելու ակնկալիքի մասին Ադրբեջանը կրակի դադարեցման ցանկություն չունի, պատերազմը շարունակվելու է․ Արծրուն Հովհաննիսյան Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ինտենսիվ մարտական գործողությունները օրվա ընթացքում շարունակվել են եւ հիմա էլ ընթանում են ծանր մարտեր. Ա. Հովհաննիսյան ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության` սպեցի պետը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ Քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն. Արցախի ԱԻՊԾ Առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի. Փաշինյանը՝ հնդկական WION-ին Հայրապետյանը չի կարծում, որ Ադրբեջանում բնակավայրերի սահմանափակումների իրական պատճառը Covid-19-ն է Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած քարտեզի մասին Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ

Միայն Արցախի անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն…

Խստագույն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության կոպտագույն խախտումը, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ մարդասիրական հրադադարի հենց առաջին օրը, ադրբեջանա-թուրքական ուժերը առաջնագծի տարբեր հատվածներում երեք անգամ խախտել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի երկու կողմերում էլ: Ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը հրթիռահրետանային գնդակոծության է ենթարկել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերը: Առավոտյան ժամը 07:20-ին՝ հրետակոծությունից հետո, ադրբեջանա-թուրքական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել առաջնագծի հարավային հատվածում՝ Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ, Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի երկայնքով:

Ադրբեջանական կողմի անպատասխանատու և ապակառուցողական քայլերը վկայում են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն ցանկանում և ունակ չեն կատարել ո՛չ իրենց պարտավորությունները միջազգային կոնվենցիաների շրջանակներում, ո՛չ էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հերթական անգամ Ադրբեջանը և Թուրքիան ցուցադրել են, որ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները և, ընդհանուր առմամբ, բանակցությունները շարունակում են դիտարկել բացառապես հակամարտության ռազմական լուծման համատեքստում:

Միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է կարող կասեցնել միջազգային միջնորդների ջանքերն ու հեղինակությունը խաթարող ադրբեջանա-թուրքական ուխտադրուժ վարքագիծը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը:

Վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը, որն իրականություն կդառնա միայն Ադրբեջանին իր պարտավորությունների կատարումը պարտադրելու դեպքում:

website by Sargssyan