Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ­պե՞ս են Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը փոր­ձում կոծ­կել իրենց ներ­քին ձա­խո­ղում­նե­րը.«Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կանխատեսելի էր, որ համավարկի արդյունքում աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպես նախկինում էր. պետությունները որոշակի դժվարությունների են հանդիպելու։ Փորձագետների մեծամասնությունը ևս դեռևս վերջերս այն կարծիքին էր, որ կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում միջազգային հարաբերություններում որոշակի լարվածություն կարող է նկատվել, սակայն դժվար էր կանխատեսել, որ հակամարտությունների այսպիսի մեծ չափերով սրացում կարող է տեղի ունենալ։

Առաջին հայացքից տպավորություն էր, թե ճգնաժամի առաջին ալիքից հետո կառավարությունները պետք է կենտրոնանան ներքին խնդիրների ու տնտեսության վերականգնման հարցերի վրա, սակայն ներկայումս այդ հարցերը առաջինից երկրորդ պլան են մղվում։ Նախևառաջ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչպիսի ներքին իրադարձություններ են տեղի ունենում այն երկրներում, որոնք շահագրգռված են հակամարտությունների խորացմամբ։

Գաղտնիք չէ, որ մերձավորարևել յան տարածաշրջանում ներկայիս փուլում կոնֆլիկտների հիմնական հրահրողը Թուրքիան է։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան, որը նախկինում փորձում էր մեծ մասնակցություն չունենալ հակամարտություններում կամ զերծ մնալ դրանցից, հիմա շահագրգռված է իր հարևանների հետ հակասությունների սրմամբ։ Պատճառները պետք է փնտրել Թուրքիայի ներքին ձախողումների մեջ։ Իսկ այս պարագայում պետք է համեմատության մեջ դնել, թե ինչ էին իրենց հանրությանը խոստանում թուրքական իշխանությունները և ինչ ունեն հիմա։ Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ իր հանրությանը խոստացել է, թե Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ երկիրը պատվավոր տեղ է գրավելու հզոր տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայի տնտեսության մեջ այս պահին։ Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը սրընթաց անկում է արձանագրում, երկրի ֆինանսական համակարգի վրա մեծանում է ճնշումը, շարունակաբար ավելանում է գործազրկության մակարդակը, լուրջ դժվարություններ են ստեղծվում տնտեսվարողների գործունեության համար։ Իսկ Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից թուրքական ապրանքների ներմուծմանը վերաբերող սահմանափակումները խոստանում են էական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության արտահանման սեկտորի վրա։ Պատահական չէ, որ եվրոպական որոշ տնտեսական վերլուծաբաններ արդեն իսկ ահազանգ են հնչեցնում, որ Թուրքիայում մեծ է տնտեսական կոլապսի հնարավորությունը։

Տնտեսական դժվարություններին զուգահեռ, Թուրքիայում ներքաղաքական տեսանկյունից էլ իրադրությունը բարվոք չէ, քանի որ ընդդիմադիրները շարունակում են հետապնդումների ենթարկվել, երկրում ամրապնդվում է բռնապետական համակարգը։ Սրան էլ գումարվում են թուրքական հասարակության համար կորոնավիրուսի համավարակի՝ առողջապահական առումով աղետալի հետևանքները։ Ուստի թուրքական իշխանությունները, կանխազգալով այն մեծ հավանականությունը, թե հանրային դժգոհությունների ողջ էներգիան կարող է ուղղվել իրենց տապալելու ուղղությամբ, փորձում են շեղել հանրության ուշադրությունը արտաքին խնդիրների վրա և նրանց «կերակրել» նոր ձեռքբերումների մասին խոսակցություններով։

Այդպիսով, Էրդողանը լարվածություն հրահրելով Արևել յան Միջերկրականում, ձգտում է հանրությանը հանգստացնել նոր էներգառեսուրսների պաշարների մասին խոսակցություններով, թե իբր Թուրքիան առաջիկայում կարող է էներգետիկ առումով ինքնաբավ երկիր դառնալ։ Եվ այս իրողությունը համեմվում է Սև ծովում գազի մեծ պաշարի հայտնաբերման մասին հայտարարություններով։ Իսկ մյուս կողմից էլ Էրդողանը պանթուրքական կամ պանթուրանական ծրագրերի միջոցով թուրքական հասարակության մեջ բորբոքում է ազգայնական կրքերը։ Հիմնականում հենց այս շրջանակում է տեղավորվում թուրքական ներգրավվածության աճը Արցախյան հակամարտությունում։

Բացի այդ, այդպիսով Թուրքիան հնարավորություն կստանա զենքի նորանոր խմբաքանակներ մատակարարել Ադրբեջանին և մեծ շահույթ ստանալ։ Ադրբեջանում ևս ներքին ծայրահեղ իրավիճակ է։ Նավթի գների անկման պարագայում ադրբեջանական հանրության շրջանում էական դժգոհություններ են հասունանում Ալիևի վարած քաղաքականության նկատմամբ, որը երկրի տնտեսության մեջ գումարները ներդնելու փոխարեն միլիարդավոր դոլարների գերժամանակակից զենքեր է գնել ու շատ ավելի մեծ գումարներ՝ պարզապես յուրացրել։

Արցախի նկատմամբ ագրեսիայի հրահրմամբ Ալիևի իշխանությունը ոչ միայն հանրության դժգոհությունն ուղղում է դեպի կոնֆլիկտի գոտի, այլև ցույց է տալիս, որ իր կողմից թանկարժեք զենքերի գնումն ուղղակի անհրաժեշտություն էր։ Դրա համար էլ Ալիևը ամեն գնով շահագրգռված է ադրբեջանական հասարակությանը հաղթանակներ ցույց տալ, քանի որ յուրաքանչյուր ձախողում ուղղակի մեծացնում է իր ռեժիմի տապալման հավանականությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ