ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Երև­ա­նում բաց­վել է կեն­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­ռա­վա­րու­թյան կող­մից անհ­րա­ժեշտ են կտրուկ քայ­լեր, որ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պարզապես հարկավոր է վերջ տալ Սո­րո­սի դրա­ծո­նե­րին լսելուն ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Խլացած ձայների ու խեղդող սև ժապավենների քաղաքի առավոտը. որտե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պարտությունը 2018 թվականի մեր քաղաքական մեծագույն պարտո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայ զինծառայողները պայթեցրել են Քարվաճառում գտնվող զորամասի շենքը (տեսանյութ) Նիկոլ, քո արածն արդեն մոլագարություն է, հեռացիր խաղաղությամբ. Սուրեն Սուրենյանց «Հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ «Թող քննադատեն, ի՞նչ խնդիր». Լենա Նազարյան (տեսանյութ) Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները. Իվետա Տոնոյան Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դավաճան է, նա պետք է անմիջապես հեռանա. Պարույր Հայրիկյան Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին Հանդես կգանք և հանրահավաքի, և այլ միջոցառումների տեսքով․ պետք է վերաիմաստավորենք ամեն ինչ. Իշխան Սաղաթելյան «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների նիստի ժամանակ ձևավորվել է Հոգաբարձուների խորհրդի հինգ հոգանոց կազմ Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային այլ զենքերի կիրառումը Ամարասը ռուսական վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. Բադասյանը ևս կհեռանա «Նիկոլը դավաճան չի, Նիկոլը հոգեկան հիվանդ է». Քաղաքացին Նիկոլի մասին Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից. մեկնաբանում է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Ադրբեջանցիներն Իշխանաձորում տակնուվրա են արել ԱԱԾ փոխգնդապետի տունը UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ կան, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը. Պուտին (Տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող իրենց դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:

Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը: 

ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»:

website by Sargssyan