Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները․«Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացող պատերազմը խոստանում է լիովին նոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում։ Հայկական կողմը տրամադրված է ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայել մինչև հաղթական ավարտ, սակայն հարց է, թե ինչպես կարող է լինել ադրբեջանական հասարակության արձագանքը սեփական իշխանությունների արկածախնդրությանը։ Տևական պատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ Ալիևի իշխանությունը կտրված է ադրբեջանական հասարակությունից։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց հենց այս օրերին արգելափակել սոցիալական ցանցերը և ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահել հանրությանը։

Այս իրողությունը ցուցիչ է, որ ադրբեջանական իշխանություններն ուղղակի անտեսում են հանրության կարծիքը։ Չէ՞ որ սոցցանցերն այն հիմնական գործիքներից են, որոնցով շարքային ադրբեջանցիները կարող են արտահայտել իրենց կարծիքն ընթացող պատերազմի վերաբերյալ։ Այս ամենին զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները խտրական վերաբերմունք են դրսևորում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Բաքվի բռնապետը գլխավորապես պատերազմի առաջին գիծ է մղում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ մասնավորապես թալիշներին ու լեզգիներին՝ փորձելով դրանով խաթարել նրանց գենետիկ վերարտադրությունը։ Իսկ այս իրողությունը Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների կողմից հակազդեցության առիթ է տալիս։

Նրանց շրջանում դժգոհություններ են առաջ գալիս Ալիևի վարած քաղաքականությունից, ինչպես նաև անհետանում է Ադրբեջանի համար կռվելու մոտիվացիան, եթե, իհարկե, նման մոտիվացիա եղել է ընդհանրապես։ Բացի այդ, Ադրբեջանը անարգանքով է վերաբերվում պատերազմի դաշտում ընկած իր զինվորների դիերին։ Այդ երկրի զինվորները նույնիսկ չեն արժանանում իրենց երկրում հուղարկավորվելու պատվին և վայրի կենդանիների կեր են դառնում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանում վերցնել դիերը պատերազմի դաշտից, քանի որ արդյունքում կարող է լիովին ակնառու դառնալ, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են Սիրիայից և Լիբիայից բերված իսլամական գրոհայիններ, ինչպես նաև թուրք, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև պակիստանցի զինվորներ։

Միևնույն ժամանակ գաղտնի է պահվում նաև զոհվածների իրական թիվը։ Ադրբեջանական բանակն էլ իր հերթին գտնվում է թուրքական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ պատահական չէ, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում դեռևս պատերազմի նախօրեին քննարկվում էր Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի հեռացման հարցը։ Որոշ հրապարակումների համաձայն՝ պրոռուսական զինվորական համարվող Սադիկովն ուղղակի դեմ է արտահայտվել թուրք զինվորականների ներկայությանն ու ներգրավվածությանը Ադրբեջանի զինված ուժերի կազմում, ինչն էլ նրա հեռացման պատճառն է դարձել։

Եվ, բնականաբար, ադրբեջանական հասարակության մոտ հարցեր կարող են առաջանալ, թե ի վերջո ինչի՞ համար է այս պատերազմը, եթե իրենք լիովին անտեսված վիճակում են, իսկ իրենց ճակատագիրը որոշելու է Թուրքիան։ Եթե սրան գումարում ենք նաև նավթի գների անկման հետևանքով երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարությունների հանգամանքը, ապա կանխատեսելի է դառնում, որ ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները։ Ուղղակի հայկական բանակի հաղթանակները կմոտեցնեն այդ պահը։ Իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ Ալիևի բռնապետական ռեժիմի հետ, մնում է միայն կանխատեսել։ Բայց դա արդեն իրենց գլխացավանքն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ