Ինչո՞ւ է հայտնի շոկոլադը կոչվում «Ալյոնկա», ո՞ւմ նկարն է պատ... ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Թեհրանի կոնֆերանսը, Կարմիր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Տնտեսության մեջ ամեն ինչ թողնված է ինքնահոսի. կառավարությու... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ոչինչ չի արվի, ոչինչ չի կառուցվի ու ոչինչ չի փոխվի. սա ոչ մ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հայտնեցին, որ զոհվել է. չճանաչած` հարազատ եմ կորցրել». Իննա Խոջամիրյան 25 օր ա ես կորոնավիրուսով պառկած եմ, պարապ եք մնացել, էլի ինձ հիշեցի՞ք. Սամվել Ալեքսանյան Ռուսաստանի դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը «Ֆեյսբուք»-ում ֆլեշմոբ է սկսվել. օգտատերերը կոչ են անում չհետևել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է, մեր զավակների կյանքն է վտանգված. Վարդան Պետրոսյան Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել մասնավոր այցով․ աշխատակազմը պարզաբանում է հրապարակել Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք». իրանագետ Հրդեհ է բռնկվել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում Ադրբեջանցիները նկարում են Սևանա լիճը (տեսանյութ) Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել Պաշտպանության նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն և Խաչատուր Սուքիասյանի Rolls Royce-ը 24 ժամվա ընթացքում դավաճանի էջը «դիսլայք» է արել ավելի քան 5.000 իրական անձ. Բ. Եսայան Սեւ հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը» Մեր բոլոր դժբախտությունների և ձախողումների մի մասը, գալիս է ազգային կրթության ու դաստիարակության պակասից.Գեղամ Պետրոսյան ՔՊ-ի հակասահմանադրական «ուղեբեռը». ի՞նչ քաղաքական նպատակներով է 2.5 տարի խախտվել մայր օրենքը Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ․ Մեդիապորտ Անուղեղներից գումարը վերցնել եւ տալ մեր հաշմված տղաներին. նրանք դա վաստակել են. Արմեն Աշոտյան

Բաքվի վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործըկերոջը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը hոկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների  ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։

Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանն արժեւորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաեւ խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի  ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետեւողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Իգնազիո Կասսիսը վերահաստատել է Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը։

website by Sargssyan