3-4 օր առաջ ադրբեջանցիները մտել ու մեր երեխեքին գերի են վեր... ՎԻԴԵՈ
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին ... ԲԼՈԳ
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԲԼՈԳ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գոռն այն 120 Հերոսներից մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան (տեսանյութ) «Ի՞նչ են պահանջել Փաշինյանի հետ հանդիպած գործարարները նրա սպառված լեգիտիմության բազան կոմպենսացնելու դիմաց». Մարտիրոսյան Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Մահացել է Ռուբեն Սուվարին Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Փաշինյանը վարչապետության 1-ին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ին փաստաթղթի ստորագրման հարց կար Ամեն ինչ կորած չէ․Արայիկ Հարությունյան Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ Ինչու՞ հոկտեմբերի 19-ին չի կանգնեցվել պատերազմը Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Ադրբեջանական հրետանային հարձակման արդյունքում ավերված գերեզմանատունը (տեսանյութ) Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին «50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան Վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվելու՝ անհետ կորած զինծառայողների հարցերով. Նաիրի Սարգսյան ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ է հայտնում այս պահին Արցախում տիրող իրավիճակից Հրաչը խուսափել է սնարյադի 2 հարվածից, սակայն օրեր անց զոհվել է (տեսանյութ)

Թշնամին փորձում է մեր հայրենակիցներից, իբր զբոսաշրջության նպատակով, տեսանյութեր գնել. ԱԱԾ-ն զգուշացնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ:

Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանա­տիպ այլ հարթակներում պատվեր կատարող­ները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութե­րը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապա­տեղեկատվու­թյուն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով:

Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար:

website by Sargssyan