3-4 օր առաջ ադրբեջանցիները մտել ու մեր երեխեքին գերի են վեր... ՎԻԴԵՈ
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին ... ԲԼՈԳ
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԲԼՈԳ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ի՞նչ են պահանջել Փաշինյանի հետ հանդիպած գործարարները նրա սպառված լեգիտիմության բազան կոմպենսացնելու դիմաց». Մարտիրոսյան Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Մահացել է Ռուբեն Սուվարին Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Փաշինյանը վարչապետության 1-ին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ին փաստաթղթի ստորագրման հարց կար Ամեն ինչ կորած չէ․Արայիկ Հարությունյան Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ Ինչու՞ հոկտեմբերի 19-ին չի կանգնեցվել պատերազմը Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Ադրբեջանական հրետանային հարձակման արդյունքում ավերված գերեզմանատունը (տեսանյութ) Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին «50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան Վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվելու՝ անհետ կորած զինծառայողների հարցերով. Նաիրի Սարգսյան ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ է հայտնում այս պահին Արցախում տիրող իրավիճակից Հրաչը խուսափել է սնարյադի 2 հարվածից, սակայն օրեր անց զոհվել է (տեսանյութ) «Նախկինները թուրքին կզցրել են, թուրքերը մրմռացել են 25 տարի, իսկ դուք այսօր կզել եք թուրքի առաջ». Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության միջազգային ճանաչմամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ:

«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

website by Sargssyan