3-4 օր առաջ ադրբեջանցիները մտել ու մեր երեխեքին գերի են վեր... ՎԻԴԵՈ
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին ... ԲԼՈԳ
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԲԼՈԳ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ի՞նչ են պահանջել Փաշինյանի հետ հանդիպած գործարարները նրա սպառված լեգիտիմության բազան կոմպենսացնելու դիմաց». Մարտիրոսյան Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Մահացել է Ռուբեն Սուվարին Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Փաշինյանը վարչապետության 1-ին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ին փաստաթղթի ստորագրման հարց կար Ամեն ինչ կորած չէ․Արայիկ Հարությունյան Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ Ինչու՞ հոկտեմբերի 19-ին չի կանգնեցվել պատերազմը Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Ադրբեջանական հրետանային հարձակման արդյունքում ավերված գերեզմանատունը (տեսանյութ) Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին «50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան Վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվելու՝ անհետ կորած զինծառայողների հարցերով. Նաիրի Սարգսյան ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ է հայտնում այս պահին Արցախում տիրող իրավիճակից Հրաչը խուսափել է սնարյադի 2 հարվածից, սակայն օրեր անց զոհվել է (տեսանյութ) «Նախկինները թուրքին կզցրել են, թուրքերը մրմռացել են 25 տարի, իսկ դուք այսօր կզել եք թուրքի առաջ». Էդուարդ Շարմազանով

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին, մասնավորապես՝ վերջինները, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 30-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր) հաստատելու և առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի N 1090-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 2051-Ա հրամանի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի  «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «covid-19» հիվանդություն, որպիսի հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

website by Sargssyan