Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լոբբիստական ընկերությունները խզում են Թուրքիայի հետ կապերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի կառավարության հետ հայ-ամերիկյան ակտիվիստների ճնշման արշավից հետո, որոնք դեմ են Հայաստանի դեմ պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին սատարելուն, գրում է Politico-ն: Մի քանի շաբաթ շարունակ հայ-ամերիկյան ակտիվիստները փորձել են զրկել Ադրբեջանին եւ Թուրքիային վաշինգտոնցի լոբբիստներից, որոնց Ամերիկայի Հայ ազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անվանել էր զենքի հզոր տեսակներից մեկը: Հայ ազգային հանձնաժողովն եւ Ամերիկայի Հայկական ասամբլեան փորձել են ճնշում գործադրել Mercury ընկերության վրա Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում ընկերության գրասենյակների դիմացն իրականացված ակցիաների միջոցով՝ կոչ անելով ընկերության հաճախորդներին խզել նրանց հետ կապերը, եթե նրանք շարունակեն ներկայացնել Թուրքիային: Արդյունքում Լոս Անջելեսի շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն ու Բարաք Օբամայի վարչակազմում աշխատանքի նախկին նախարար Հիլդա Սոլիսը կոչ են արել Mercury-ին անհապաղ խզել բոլոր բիզնես կապերը Թուրքիայի հետ:

Հինգշաբթի Կալիֆոռնիայի խորհրդարանի խոսնակ Էնթոնի Ռենդոնն ու նահանգի 16 ուրիշ օրենսդիրներ հայտարարել են Mercury-ին, որ չեն համագործակցի ընկերության հետ, քանի դեռ այն ներկայացնում է Թուրքիան: Բացի այդ, Լոս Անջելեսի մունիցիպալ քոլեջների շրջանը տեղեկացրել է ընկերությանը, որ 30-օրյա ժամկետում կներկայանա պայմանագիրը խզելու օգտին, եթե Թուրքիան շարունակի լինել Mercury-ի հաճախորդ: Ճնշման հայկական արշավը մեկնարկում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը կենտրոնացնում է ուշադրությունը պատերազմի շուրջ: Կին կոնգրեսական Ջեքի Սպիերն ավելի վաղ ներկայացրել էր բանաձեւ, որով դատապարտում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը հակամարտությունում. բանաձեւին միացել էր 67 օրենսդիր: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացրել էր առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ փորձելով վերջ դնել ռազմական գործողություններին: Mercury ընկերությունը պետք է աջակցեր միջոցառումների կազմակերպման հարցում, որոնք թույլ կտային Թուրքիային կապ հաստատել պետական քաղաքականության մեջ շահագրգռված կողմերի հետ, եւ խորհրդատվություն տրամադրեր Թուրքիայի կառավարությունը ԶԼՄ-ների հետ հարաբերությունների շուրջ: Պայմանագրի արժեքը կազմում էր1 մլն դոլար: Սակայն Թուրքիան շարունակում է աշխատել Capitol Advisor եւ Greenberg Traurig լոբբիստական ընկերությունների հետ, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունն ունի պայմանագիր BGR Group-ի հետ:

Հիշատակված երկրների լոբբիստների թվին են պատկանում նախկին կոնգրեսականներ Բիլ Դելախունթը, Շառլ Բուստանին, Ռենդի Ֆորբսը եւ Ալբերտ Վինը: Մինչդեռ Հայաստանի կառավարությունն անցած ամիս վարձել էր սենատում հանրապետականների նախկին առաջնորդ Բոբ Դոուլին: Livingston Group-ից եւս մեկ նախկին օրենսդիր Բոբ Լիվինստոնը դադարել է ներկայացնել Ադրբեջանի կառավարությունն անցած շաբաթ՝ չնայած հայտնի չէ՝ եղե՞լ է առհարական Լիվինգստոնն այդ երկրի լոբբիստը: Արամ Համբարյանը հայտնել է, որ նախատեսում է ուժգնացնել ճնշումը BGR Group ընկերության վրա Mercury-ի կապիտուլյացիայից հետո: Սակայն դա կարող է լինել առավել բարդ խնդիր, քանի որ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ադրբեջանը ներկայացնել:

 



Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել