ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 02.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը. Քրիստ Մանարյան Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Ա․Խաչատրյանի արձանի մոտից կմեկանարկի «Արժանապատվության երթ» «Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Ոստիկանները հարվածներ են հասցնում ակցիայի մասնակցին. վերջինս ուշագնաց է լինում (տեսանյութ) Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է Վերադարձ պատերազմից․ ժամկետայինները մեկշաբաթյա հանգիստ ունեն (տեսանյութ) Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ Չկրակված հրթիռներ №8․ «Իսկանդերի» թիրախները. Վերանորոգման բազաներ. Razm.info Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է վարչապետի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը Արցախի շրջանները հանձնելու տնտեսական հետևանքները Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման մասին Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում․ մարզպետարան Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում․ ԿԳՄՍՆ

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն ու ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29- ին կհանդիպեն Ժնևում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:

«Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում: Համանախագահները նաև կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի համատեղ հայտարարության մասին: ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին ՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

website by Sargssyan