Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վաշտի հրամանատարն իր զինվորների հետ հայտնվել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է ճեղքել շրջափակումն ու փրկել իր տղաների կյանքը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը պատերազմի առաջնագծում էր, երբ հայրը՝ Արսեն Սահակյանը, Գավառում լսեց որդու՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվելու լուրը:

-Ձեր որդին՝ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանը, սխրանք է գործել ռազմադաշտում, որի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շնորհավորում եմ։ Ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան իր որդու փառքը։

-Տղաս իր զինվորների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, ծուղակն էր ընկել։ Բայց խիզախության, ռազմական գիտելիքների, հնարամտության շնորհիվ կարողացել էր ճեղքել շրջափակումը և, որ ամենակարևորն է, ամեն ինչ արել էր, որ պաշտպանի և փրկի իր տղաների կյանքը։ Դա իսկական հրամանատարի պահվածք է։

-Դա հայ զինվորականին, հայ հրամանատարին վայել վարք է։ Եվ վաշտի հրամանատար, կապիտան Ալեքսան Սահակյանի սխրանքը կարևորվում է ոչ միայն անձնուրաց կռվով, հաջողության հասնելու խելամիտ գործողություններով, մարտական առաջադրանքը կատարելու հերոսությամբ, այլև իր զինվորի կյանքի համար մինչև վերջ պայքարելու բարձր բարոյականությամբ։ Փառք ու պատիվ Ձեզ, որ այդպիսի որդի եք դաստիարակել։

-Շնորհակալ եմ։ Տղամարդու համար պատվից կարևոր ոչինչ չկա։ Տղամարդու պատվին բիծ եղավ՝ ապրելն իմաստ չունի։ Ես հասարակ մարդ եմ: Եթե ասեմ՝ Ալեքսանիս առավոտից իրիկուն դաստիարակել եմ, մեծ-մեծ բաներ եմ սովորեցրել, սուտ կլինի, որովհետև հիմնականում զբաղված եմ եղել ընտանիքիս համար հաց հայթայթելով, հորս, մորս, կնոջս ու երկու որդիներիս հոգսերը հոգալով։ Ամեն տարի գնում էի արտագնա աշխատանքի։ Տղաներս՝ Ալեքսանն ու Վազգենը, հորս՝ իրենց պապի ձեռքի տակ են դաստիարակվել։ Հաճախ եմ լսել, թե  հերս ոնց է խրատում տղաներիս։ Ասում էր՝ կյանքից թանկ հայրենիքն է։ Պատմում էր՝ Տիգրան Մեծ, Եղեռն, Հայրենական պատերազմ։ Ասում էր՝ ինչ կուզես, տո՛ւր, ինչ կուզես, զոհի՛ր, երկու բան պիտի պահես քեզ՝ հայրենիքդ ու պատիվդ։ Տղաներս՝ փոքր երեխաներ, պլշած լսում էին։

-Դուք՝ որպես քյավառցի տղամարդ, ի՞նչ էիք երազում Ձեր որդիների համար, ինչպիսի՞ն էիք ուզում տեսնել նրանց։

-Ես երկու բան էի ուզում, որ նրանք լինեն մարդասեր ու պատվախնդիր։ Էս երկուսը՝ պատիվն ու մարդասիրությունը, իմ կարծիքով, տղամարդու ամենակարևոր հատկանիշներն են։ Շատ է, թե քիչ, չգիտեմ, ես էսքանն եմ սովորեցրել իմ զավակներին։ Ծնված օրվանից ասել եմ՝ մարդու չնեղացնեք, ընկածին բարձրացրեք, կարիքավորին տվեք, խնդրողին մի՛ մերժեք, նեղության մեջ ընկածին մենակ մի՛ թողեք։ Ալեքսանս քչախոս էր, համեստ, հանգիստ, նույնիսկ ամաչկոտ։ Վազգենս աշխույժ էր, չարաճճի, կռվարար։ Բայց, արի ու տես, որ էդ կռվարարը քաղաքացիական մասնագիտություն ընտրեց, իսկ խելոքը, խաղաղասերը դարձավ զինվորական ու հիմա կռվում է թշնամու դեմ։

Ավելին՝ hayzinvor.am-ում

Նյուը հրապարակվել է նաև ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջում:

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումից 15 օր անց. մանրամասներ (տեսանյութ)