Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տա­վուշ­ցի­նե­րը ևս Ար­ցա­խի կող­քին են. ամեն մի նույ­նիսկ փոքր օգ­նու­թյու­նը շատ կա­րև­որ է․«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին մեր հասարակության լավագույն հատկանիշներն են դրսևորվում։ Չկա իմ ու քո, կա մենք։ Այո՛, մենք այդպիսին ենք, և հենց դա է մեր անպարտելիության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Լինի անհատ, մասնավոր կազմակերպություն, կրթական հաստատություն, պետական հիմնարկ՝ բոլորն այսօր կարևոր գործով են զբաղված՝ յուրաքանչյուր քայլ ամրացնում է սահմանին կանգնած զինվորի թիկունքը, ամեն մեկը փորձում է օգտակար լինել բանակին։Нет описания.

Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Թեհմինե Մելքումյանը նշում է՝ երբ տեսնում ես, որ յուրաքանչյուր քաղաքացի փորձում է ինչ-որ բանով օգտակար լինել սահմանին, չես կարող ձեռքերդ ծալած նստել։ «Մեր դպրոցի կազմակերպիչն առաջարկեց հումք ձեռք բերել և քողարկիչ ցանցեր պատրաստել։ Օգտագործում ենք դպրոցի վոլեյբոլի ցանցերը, ուղղակի դրանց անցքերը բավականին մեծ են, նախապես արանքներով թելեր ենք անցկացնում, փոքրացնում անցքերը, հետո արդեն կսկսենք ցանցը «լցնել»։ Հումքը ձեռք ենք բերել ուսուցիչների, նաև ծնողների միջոցներով։ Ձեռք բերեցինք նախ զինվորական համազգեստներ, հետո արդեն Իջևանում գտնվող մի արտադրամաս կա, որը որսորդական համազգեստ է արտադրում, հայտարարություն էր տարածել, և մենք այնտեղից երեք պարկ կտորի թափոններ վերցրեցինք։ Տանը, երբ պայուսակներ եմ պատրաստում, կտորներ ունեի, համապատասխան գույները կտրատեցի։ Մի խոսքով՝ ով ինչով կարողանում է, մասնակցում է ընդհանուր գործին։

 

 

 

 

Երբ արդեն ցանցերը պատրաստ լինեն, կփոխանցենք համայնքապետարանին, մարզպետարանին, հետո արդեն դրանք «կուղևորվեն» այնտեղ, որտեղ անհրաժեշտ են։ Սկսում ենք նաև թղթի թափոնի հավաքագրում, դասարան առ դասարան թուղթը կհավաքագրենք, կհանձնենք և գումարը կփոխանցենք հիմնադրամներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ուսուցչուհին։ Նշում է՝ սա նվազագույնն է, որ կարող են անել։ «Չեմ կարծում, որ շատ մեծ բան ենք անում։ Կցանկանայի, որ ավելին անեինք։ Բայց համոզված եմ, որ մեր այս փոքր օգնությունն էլ մեծ հույս է տալիս։ Ընդգծեմ, որ մեր դպրոցի ուսուցիչները նաև իրենց սոցփաթեթներից փոխանցումներ են կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, դասարաններն են առանձին-առանձին գումարներ փոխանցել։ Ունենք զոհված ծնողներ, որոնց ընտանիքներին դասարանները գումարային աջակցություն են ցույց տվել»,եզրափակում է Թեհմինե Մելքումյանը։Нет описания.

Տավուշում գործող «Թելիկ» սոցիալ-մշակութային ՀԿ-ին անդրադառնալու առիթ «Փաստը» ունեցել էր։ Բոլորովին զարմանալի չէ, որ երկրի համար այս ծանր օրերին «Թելիկը» չէր կարող ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել։ Պատերազմական այս օրերին կանայք տաք գուլպաներ և գլխարկներ են գործում և ուղարկում Արցախ, բայց այսքանով չեն սահմանափակվելու։ ՀԿ-ի տնօրեն Հասմիկ Մարգարյանը նշում է՝ գուլպաներ և գլխարկներ գործել սկսել են «Թելիկի» կանանցով։ «Մեր ունեցած թելերը հավաքել ենք ու սկսել գործել։ Հետո արդեն Աստղիկ Սահակյանը մեծ քանակությամբ թելեր էր գնել և ուղարկել, հիմա այդ թելերով ենք գործում։ Քիչ-քիչ մեր այս նախաձեռնությանը միացող մարդկանց շրջանակը մեծացավ։ Հիմա արդեն Իջևանի հարակից համայնքների բնակիչներն էլ են միանում մեր այս նախաձեռնությանը։ Շատ կանայք լսել են, որ նման գործով ենք զբաղվում, միանում են մեզ։

Օրինակ՝ Գանձաքար գյուղի ուսուցիչներն էլ են արդեն մասնակցում։ Շատերն էլ, ովքեր չեն կարողանում գործել, ինչ-որ իրեր են գնում, բերում և իրենց կողմից նվիրում։ Պատրաստում ենք փոքր փաթեթներ, որոնք ուղարկվում են Արցախ։ Տավուշի թեմը պարբերաբար դեղորայք և այլ իրեր է ուղարկում, դրան գումարվում են նաև տաք գուլպաները և գլխարկները։ Հիմա արդեն նաև զուգահեռ կսկսենք պաշտպանիչ ցանցեր գործել։ Մենք անընդհատ հետաքրքրվում ենք, թե ինչի կարիք կա, ըստ դրա նաև աշխատում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկը։ Նրա խոսքով՝ միասին հավաքվելն ու աշխատելն օգնում է նաև ինչ-որ չափով լիցքաթափվել։ «Փորձում ենք վատ մտքերը վանել։ Մեր կանանցից մի քանիսի ամուսինները հիմա Արցախում են, և նրանց ինչ-որ առումով աջակցություն է պետք։ Կանայք, իհարկե, ուժեղ են, ժպտում են, բայց միասին հավաքվելն ու աշխատելն ավելի է օգնում»,-եզրափակում է Հասմիկ Մարգարյանը։Нет описания.

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)