Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրս եւ եղբայրներս ապրում են Ստեփանակերտում. մեր տունը մնացել է. Տոմա Պետրոսյան Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կռահեք, թե ով է հերթական հայանպաստ ծրագրի թշնամին. Կարեն Քոչարյան Պատրաստ եմ ամեն օր գալ ու քայլել, որ զինծառայողների ծնողները հավատան, որ մենք իրենց կողքին ենք․ Անաիս Սարդարյան (տեսանյութ) Էրդողանը ձգտում է դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը ծանր հարված կհասցնի Կրեմլի հեղինակությանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացնում է կազանյան փաստաթղթերի դետալները Ինչպե՞ս են հանձնվում ՀՀ սահմանները Բերձորում հայ բնակչությունը կմնա. Քաշաթաղի շրջանի ղեկավար «Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր` Կազանյան փաստաթղթի մասին». Էդուարդ Շարմազանով Իշխանությունը շատ բան պիտի անի, դե հիմա լռում են. Աշոտ Ղազարյանը միացել է միաբանության երթին Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին Նիկոլի մենությունը Մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը. Արցախի ՄԻՊ ՌԴ սպաները խնդրում են ՀՀ իշխանություններին անհապաղ լիազորություններ տալ Արթուր Վանեցյանին բանակցելու գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին ազատ արձակելու համար Մնաց 12 ժամ…Միքայել Մինասյան Վտանգված են հադրութցիների յուրահատուկ ենթաբարբառն ու Հադրութի յուրօրինակ մշակույթը, որոնք կարող են անհետանալ Ճանաչենք մեր հերոսներին. Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել մեր զինծառայողների հերոսական դրվագները Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից

ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը առա­ջար­կում է ձև­ա­վո­րել նա­խադպ­րո­ցա­կան այ­լընտ­րան­քա­յին կրթա­կան հաս­տա­տու­թյուն­ներ․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով Հայաստանում նախադպրոցական համակարգը հայտնվել է անբարենպաստ պայմաններում, ինչի հետևանքով կրճատվել է նախադպրոցական հաստատությունների թիվը, գործող հաստատությունների կարողությունները, նվազել է դրանցում երեխաների ընդգրկվածությունը:

Հիշեցնենք, որ նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության ներքո են, և դրանց գործունեության հետ կապված ցանկացած խնդիր անմիջականորեն կապված է տվյալ համայնքի բյուջետային միջոցների հետ: Հաշվի առնելով մի շարք խնդիրներ, ուսումնասիրելով վերջին տարիներին գործընկեր կազմակերպությունների (Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ, «Save the children international» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն և «Աստղացոլք» ՀԿ) ձեռնարկած միջոցառումները՝ առաջարկում է ծախսարդյունավետ մոդելներ, որոնց ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել կառավարման մեջ:

Նախարարությունը նշում է՝ մոդելների ներդրման հիմնական խնդիրները մի քանիսն են։ Նախ՝ հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար: Հաջորդիվ լուծվում է մեկ այլ խնդիր։ Առաջարկվող մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում հնարավոր է ընդլայնել նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածությունը, ինչպես նաև արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:

Նախարարությունը կարևորում է նաև այն, որ այլընտրանքային նախադպրոցական կրթություն կազմակերպող հաստատությունը, ձևավորվելով որպես համայնքահեն հաստատություն, կդառնա ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում: Մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի իրականացվում:

Բացի դա, առաջնահերթություն է տրվում նաև այն բնակավայրերին, որոնք ընդգրկված են կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում և իրավասու են ստանալ սոցիալական աջակցություն, համայնքներին, որոնք բնակեցված են հիմնականում ազգային փոքրամասնություններով, ինչպես նաև ունեն սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ:

Բնակավայրի սոցիալտնտեսական կարգավիճակը սահմանվում է մարզպետարանների տրամադրած վիճակագրության հիման վրա և ներառում է հետևյալ հիմնական չափանիշները՝ համայնքի բյուջեի չափը, համայնքի ընդհանուր բյուջեում կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների տոկոսը, գործազուրկների տոկոսը, նպաստառու ընտանիքների և հաշմանդամների տոկոսը, կենսաթոշակառուների տոկոսը, ինչպես նաև համայնքի աղքատության մակարդակը: Նախարարությունը սահմանում է կարգ, որի համաձայն, իրենց կարող են դիմել համայնքները՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Դրանք ուսումնասիրելուց հետո էլ կրթական գերատեսչությունը դիմումի վերաբերյալ կկայացնի իր որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan