«Խստագույնս կպատժենք մեր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչներին»․ Իրանը ԼՂ համակարտության գոտուն մոտ սահմաններին ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը
МЕЖДУНАРОДНОЕԻրանն ավելացրել է ՀՕՊ ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, հայտարարել է երկրի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին, գրում է Tasnim News Agency-ն։
Գեներալ-մայոր Մուսավին հայտարարել է, որ բանակն ուժեղացրել է ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևմտյան շրջաններում և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ ուժեր տեղակայել այդ շրջաններում:
Մուսավին ընդգծել է, որ Իրանը խստագույնս կպատժի իր սահմանների մոտ հայտնված թաքֆիր-ահաբեկիչներին, որոնք միայն անկայունություն և ատելություն են ծնում։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունների ֆոնին սահմանամերձ շրջաններում կարող են լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայվել՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: