ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Երև­ա­նում ելույթ է ունե­ց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի անօ­րի­նա­կան և անաշ­խատ պա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­ր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունեն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 03.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ Չարեքտարն Արցախի սահմաններում է, նախկինում Մարտակերտի գյուղերից է եղել. այրված տները կվերանորգվեն «Կոմերսանտը ծաղրական հոդված է հրապարակել ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին Խայտառակ վիճակ ա, թշնամին գյուղից 600 մետր ա հեռու. Խնձորեսկի գյուղապետ (տեսանյութ) Ինչո՞ւ է համակարգչային մկնիկը կոչվում... մկնիկ .«Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Երև­ա­նում ելույթ է ունե­ցել Պլա­սի­դո Դո­մին­գոն, կա­յա­ցել է ման­կա­կան «Եվ­րա­տե­սի­լը».«Փաստ» Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի անօ­րի­նա­կան և անաշ­խատ պար­գև­ատ­րում­նե­րը են­թա­կա են բռնա­գանձ­ման՝ պե­տա­կան բյու­ջեի օգ­տին․«Փաստ» Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․«Փաստ» 2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականում երկու քննություն կհանձնեն. առավելապես ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզուն»․«Փաստ» Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն. Շարմազանով Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունենք նավը կանգուն պահելու համար․«Փաստ» 2025 թվականին Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինի մահմեդական․«Փաստ» «Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք, իսկ ժա­մա­նակ՝ ոչ».«Փաստ» Նվիրյալ ԳՇ պետ Գասպարյան Օնիկ, անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու Ընդ­դեմ սեփական ժո­ղովր­դի. «սու­տա­սա­նի տու­նը հրդե­հվեց, ոչ ոք չհա­վա­տաց».«Փաստ» Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը․«Փաստ» «Արդարադատությունը գործում է «խնդրանքներով». փաստաբանը՝ իշխանության յուրացման հանցակազմի, ժողովրդավարության միֆերի մասին.«Փաստ» Խորհրդարանական մեծամասնությունը խառն է.«Փաստ» Որոշել են հրաժարվել ռուսական պատվաստանյութից.«Փաստ»

Որքանո՞վ է իրագործելի Ղարաբաղում Կոսովոյի սցենարը. փորձագետի պարզաբանումը

ԱՄՆ միջնորդությամբ կոսովյան սցենարը կապված է Սերբիայի եւ նրա նախկին ինքնավար մարզի միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Նա պարզաբանեց, որ այդ գործոնները խիստ տարբեր են Ղարաբաղի եւ Կոսովոյի դեպքում: Նա հավելեց, որ նախկին Հարավսլավիայի տարածքում կոնֆլիկտի սկզբից Արեւմուտքը ամեն ինչում միակ մեղավոր է ճանաչել Սերբիային:

«Նրանք, ովքեր Բելգրադի դեմ էին հանդես գալիս, միանշանակ աջակցություն էին ստանում Արեւմուտքի կողմից, այդ թվում՝ ռազմական աջակցություն: Իսկ Ղարաբաղի դեպքում դա չի եղել եւ չկա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար բարդ մասնակից է, չէի չափազանցնի նրա տարաձայնություններն արեւմտյան երկրների հետ՝ հաշվի առնելով նրանց միջեւ պաշտպանական պայմանագրերը»,-նշեց Արեշեւը:

Փորձագետի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Ղարաբաղում հակամարտությունը համընկել է «TANAP» խողովակաշարի կառուցման ավարտի հետ, որը դեպի Եվրոպա հարավային գազային միջանցքի մաս է: «Այստեղ խոսքը նաեւ Թուրքիայի նպատակներից մեկի՝ էներգետիկ շուկաների վերաձեւաչափավորման մասին է: Թուրքիան ձգտում է տարածաշրջանում էներգետիկ խաբի դեր տանել, ինչը թույլ կտա ամրապնդել լուրջ խնդիրների առաջ կանգնած թուրքական տնտեսությունը»,-նշեց նա:

Քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ակտիվությունը կապված է հակամարտության մասշտաբայնության հետ, ինչն անմիջական ազդեցություն ունի ներքաղաքական վիճակի վրա, այդ թվում ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում:

«Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Թուրքիայի ագրեսիան լուրջ գործընթացներ է հրահրել Իրանի ներգրավվածությամբ եւ հարեւան երկրներում ահաբեկչության տարածմամբ: Այդ պայմաններում ԱՄՆ-ն չէր կարող մի կողմ քաշվել, սակայն այդ ակտիվությունը դեռ արդյունք չի տալիս, քանի որ Ալիեւը՝ զգալով Թուրքիայի աջակցությունը, մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է հավանականությանը, որ Վաշինգտոնի ակտիվությունը կապված է Ռուսաստանից բանակցային գործընթացի հարցով նախաձեռնությունը վերցնելու փորձի հետ, ապա այն չնչին է, քանի որ ԱՄՆ-ն այսօր այն վիճակում չէ, թեկուզ այն պատճառով, որ մեկ շաբաթ անց ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն: ԱՄՆ-ի կողմից նման փիառ քայլը կապված էր Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանային կոնֆլիկտները հարթելու ունակությունը ցույց տալու եւ քաղաքական լրացուցիչ դիվիդենդներ ստանալու փորձի հետ: Նման կոնֆլիկտները, հատկապես այնպիսի խաղացողների ներգրավմամբ, ինչպիսին է Թուրքիան, ակնհայտորեն չեն կարգավորվում դիվանագիտական հայտարարություններով: Մեծ հաշվով ԱՄՆ-ն դեմ չէր լինի Անդրկովկասում Թուրքիայի ուժեղացմանը՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի կուրատոր: Ուստի Անկարայի վրա Արեւմուտքի ճնշման հավանականությունը մեծ չէ»,-եզրափակեց Արեշեւը:

website by Sargssyan