Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Հրաշալի Ամերիկա»՝ այսպիսին է Սուրբ ծննդյան այս տարվա թեման Սպիտակ տանը Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիան փորձում է կրկին խաբել ԵՄ-ին Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել մեր վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնել եւ ակտիվացնել» կապերը ԱՄՆ-ի հետ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ «Շունչս կտրվում ա». ոստիկանները դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) Մաշտոցի պողոտայում երթևեկությունը պարալիզացված է. քաղաքացիները նստել են ճանապարհին (տեսանյութ) Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել

Թու­լա­նա­լու, ընկր­կե­լու, թև­ա­թափ լի­նե­լու իրա­վունք չու­նենք, տղեր­քը մեզ չեն նե­րի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առավոտյան և երեկոյան ժամերին համայնքապատկան մեծ մեքենայի շարժիչի ձայնն է լսվում։ Հիմնականում տարիքն առած աշխատակիցները խնամքով ջրում և մշակում են փողոցը երկու մասի բաժանող կանաչապատ տարածքը, մաքրում այն։ Մարդիկ խանութ են շտապում գնումների, Հայփոստում վճարումներ կատարում, բանկի մոտ նորից հերթեր են։ Շուկայում տիկինն ակտիվ բանավիճում է վաճառողի հետ՝ «էս ժամանակ խնձորն էսքա՞ն կարժենա, թանկաբազառ եք, այ մարդ»։ Փողոցի մի հատվածում էլ անթիվ-անհամար տուփեր են շարված, երիտասարդները ու երեխաները մրջյունների պես սնունդ և այլ իրեր են տեղավորում դրանց մեջ Հայաստանում հաստատված արցախցի ընտանիքներին ուղարկելու համար:

Տաքսիների միջից ռադիոյի ձայնն է, նորություններ են պատերազմից: Փողոցի մյուս հատվածում բոլորը խոսում են, արագ-արագ քայլում, երբեմն ժպտում, բայց, դե, ոչինչ էլ առաջվանը չէ։ Ո՛չ ժպիտները, ո՛չ խոսքերը։ Դառնահամ լռությունը կախվել է մեր երկրի գլխավերևում, ծանրությունն իջել է մեզ վրա, ու էս լռությունը դեռ շատ երկար չի լքի մեզ։ Մեկ- մեկ կարծում եմ, որ երբեք էլ չի լքի։ Մենք մի ամբողջ կյանք մեղքի զգացումով ենք ապրելու։ Մեղքի զգացումով լույս նահատակների առաջ, որոնք ամենակարևորը՝ իրենց կյանքը զոհեցին ու զոհում են հանուն մեր ու մեր պետության լինելիության: Նրանց ընտանիքներին ու երեխաներին ասում ենք՝ Ձեր տղան հերոս է, մենք պարտական ենք ձեզ, բայց դա սփոփանք չէ:

Դա մեզ համար է սփոփանք, բայց ոչ իրենց: Իրենք իրենց որդուն ու հորն են ուզում, արդեն հասցրել են կարոտել: Իսկ մե՞նք, մենք շարունակում ենք ապրել, թուլանալու իրավունք չունենք, տղերքը մեզ դա չեն ների: Մենք իրավունք չունենք տրտնջալու, բողոքելու: Ամեն մեկս իր կռիվն ունի իր տեղում՝ աշխատավայրում, բուհում ու դպրոցում, Սփյուռքում, անգամ համակարգչի առաջ նստած, ավելի հաճախ ուղղակի լռելով ու գործը իրական գիտակներին թողնելով: Երբ տեսնում ես, թե ինչպես են երեխաները դաս սովորում, հետո բակում խաղում և այդ ընթացքում հասցնում քննարկել պատերազմն ու մտածել, թե ինչ կարող են անել զինվորների համար, հասկանում ես՝ իրենք մեզանից իրատես են, իրենք գիտեն, որ զինվորներն ամուր կանգնած են սահմանին, իրենք երբեմն ու գուցե ավելի շատ են հասկանում, թե իրականում ինչ է կատարվում, թե իրականում տղերքն ի՞նչ զոհողության են գնում հանուն իրենց:

Վստահ եմ՝ մեր անվտանգության ու պետականության միակ երաշխավորներն էլ գիտեն, որ թիկունքում մեկ բռունցք ենք՝ հանուն իրենց, հանուն հայրենիքի: Տեսնում են, որ երեխաները գումար են կուտակում ու հանձնում Համահայկական հիմնադրամին, կամավորները գնում են օգնության այն ընտանիքներին, որոնք պետք է բերքահավաք անեն, սակայն տղամարդիկ սահմանին են, իսկ կանայք միայնակ չեն կարողանում գլուխ հանել, մի տեղ նկարներ են վաճառում, մյուս տեղում՝ թուղթ հավաքում, անում հնարավորն ու անհնարը:

Մեր կռիվն էլ այստեղ է, իսկ տղերքը լեռների պես ամուր կանգնած են սահմանին: Մենք թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք: Դա շռայլություն է մեզ համար: Մեր հոգու լացի միջից անգամ պետք է ժպտանք, մեր ժպիտով, ուժով ու համախմբվածությամբ ուժ տանք մեր տղերքին, այդ կերպ ապրեցնենք իրենց, «ստիպենք», որ վերադառնան, չէ որ պատերազմում ու զինվորի հարցում իմ ու քո չկա, բոլորը մերն են:

Լուսինե Առաքելյան

website by Sargssyan