Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել մեր վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնել եւ ակտիվացնել» կապերը ԱՄՆ-ի հետ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ «Շունչս կտրվում ա». ոստիկանները դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) Մաշտոցի պողոտայում երթևեկությունը պարալիզացված է. քաղաքացիները նստել են ճանապարհին (տեսանյութ) Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը չեղարկվել է. չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից. Mediaport Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ. ՔՊԿ խոսնակ Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից. սահմանին գործում են անվտանգության նորմեր

Հայ կնոջ ուժով ու թի­կունք լի­նե­լով. հինգ ըն­տա­նի­քի հինգ կա­նայք «Հադ­րու­թի հա­մը» կփո­խան­ցեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասմիկ Բաբայանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է: Երեխաների հետ Երևան է տեղափոխվել հոկտեմբերի 1-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 4 օր անց: Տիկին Հասմիկն առաջնագծում կանգնած եղբայրներին, հայրերին, ամուսիններին՝ բոլոր զինվորականներին ամուր թիկունք լինելու մասին մի քիչ տարբերվող պատկերացում ունի: «Կարծում եմ՝ իրենց հնարավորինս ավելի մոտ լինելով՝ ավելի ամուր թիկունք կլինեինք: Երբ պատերազմը սկսվեց, առաջին օրերին դա ստացվում էր, այդ թիկունքը ապահովում էինք:

Արդեն հետո էլ հնարավոր չեղավ ավելի մոտ լինել ու հենց այդպես թիկունք լինել: Հիմա արդեն այստեղ մեր աշխատանքով ենք փորձում թիկունք լինել: Թիկունք լինելով նրանց՝ մենք մեր գործով այստեղ կարող ենք օգնել թե՛ իրենց, թե՛ նաև մեզ»,-«Փաստին» ասաց տիկին Հասմիկը: Նա այն հինգ կանանցից մեկն է, ովքեր մեծ ոգևորությամբ են ընդունել «Paracelsus» ՀԿ-ի առաջարկը, որն արդեն նախաձեռնություն է ու անգամ անուն ունի՝ «Հադրութի համը»: Այսուհետ Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան 5/31 հասցեում պատրաստելու են ժենգյալով հաց, կորկոտ, խաշիլ, փախլավա, գաթաներ: «Paracelsus» ՀԿ հիմնադիր, ղեկավար Նունե Ներսիսյանը հուսով է՝ ընթացքում ճաշատեսակների ու քաղցրավենիքի ցանկը կավելանա, թիմը ևս կընդլայնվի: «Լավ եմ հասկանում, որ պատերազմական իրավիճակում մարդկանց մեկ-երկու անգամ օգնելով՝ նրանց վերքը չի թեթևանա:

Նրանց պետք է ինչ-որ զբաղմունք, որի միջոցով կարող են նաև գումար վաստակել, որովհետև ոչ ոք չգիտի, թե այս ամենը որքան կտևի: Ազգի մեծ մասը թիկունքից օգնում է մեր զինվորներին: Բայց նաև նման աջակցություն է պետք, որ Արցախից եկած կանանց տղամարդիկ առաջնագծում հանգիստ խղճով լինեն: Գաղտնիք չէ, որ հայկական ընտանիքներում տղամարդիկ անընդհատ անհանգիստ են իրենց ընտանիքների համար, անընդհատ մտածում են՝ որտե՞ղ են, ինչո՞վ են ապրում: Դրա համար ընտանիքներին այսկերպ ևս պետք է աջակցենք: Եթե անգամ թաղապետարանները կամ անհատներն օգնում են, ամեն դեպքում, ինչպես ասում են, մարդն ավելի կուշտ է ուտում, երբ այդ գումարն ինքն է վաստակում»,-ասաց Ն. Ներսիսյանը:Нет описания.

Թեպետ նախաձեռնություն սկսելը հապճեպ որոշում է եղել, բայց «Հադրութի համը» անվանումը նախապատմություն ունի: «2018թ. հենց Հադրութում մեծ փառատոն է եղել, որտեղ հսկա՝ մոտ 20 կիլոգրամ քաշով ժենգյալով հաց են թխել: Մեր նախաձեռնությունը սկսել ենք հենց այդ փառատոնին մասնակցած կանանց հետ: Ոմանց անունները նաև «Դյուցազնագրքում» են: Մեր շարքերում նաև նրանք են: Նախաձեռնությանն առայժմ կմասնակցեն հինգ ընտանիքի հինգ կանայք, որովհետև մյուս հարազատները իրենց երեխաներին են տանը պահում: Եվ որքան հասույթը շատ լինի, այնքան շատ ընտանիքների մենք կօգնենք: Իսկապես, ամեն մարդ չի կարող սնունդի ամբողջ բեռը վերցնել իր վրա, պետությունը պետք է վերցնի, բայց այսօր պետությունը ավելի առաջնային խնդիրներ ունի:Нет описания.

Այնպես որ, եթե կարողանանք Արցախից եկած մեր ժողովրդին նաև այսպես օգնել, բոլորով միասին հաղթանակի կհասնենք»,-ասաց ՀԿ ղեկավարը՝ նշելով, որ վաճառքն առցանց են իրականացնելու, գործելու է նաև առաքում: Նշենք, որ նախաձեռնությունն արդեն նաև «Հադրութի համը» անունով ֆեյսբուքյան էջ ունի: «Հասույթն ամբողջությամբ ուղղվելու է Արցախից եկած այս ընտանիքներին: Կարծում եմ՝ բացի գումարից, այսպես մի քիչ կփոխվի նաև կանանց առօրյան, հոգսերը մի քիչ կթեթևանան: Ամեն մեկն իր հոգին, սերն է դնում այս կերակուրների մեջ, որպեսզի դրանք համեղ լինեն: Ինքս կարևոր եմ համարում նման նախաձեռնությունները, ակցիաները, և հույս ունեմ, որ մեր հայրենակիցներն իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն: Եթե ամեն մեկը մեկ ժենգլայով հաց կամ կորկոտ, կամ մի փախլավա կարողանա գնել, հավատացեք, այս ընտանիքները երջանիկ կլինեն»,-ասաց Ն. Ներսիսյանը:Нет описания.

Անդրադառնալով կանանց կողմից նախաձեռնությանը մասնակից լինելու մեծ պատրաստակամությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Սա փաստում է այն մասին, որ հայ կինը միշտ ուժեղ է եղել: Հայ կնոջ ուժով տղամարդը կարողանում է հասնել իր հաղթանակին ու նպատակին»: Տիկին Հասմիկը երկու տարի առաջ նշված փառատոնի ժամանակ հանդիսատես է եղել, բայց այսօր արդեն ինքն իր ուղիղ մասնակցությունն է ունենալու: Ասում է՝ թվարկվածներից ամեն ինչ կարողանում է պատրաստել, բայց իրենը ժենգյալով հացն ու փախլավան են: Ասաց ու Ուխտաձորի տունը հիշեց. «Տուն սարքելը միշտ էլ հնարավոր է: Ամեն ինչ ունեինք, կորցրել ենք մեկ վայրկյանում: Բայց հույս ունենք, հույսը չենք կորցնում: Առաջին հնարավորության դեպքում հետ ենք գնալու: Ուժ եմ գտել աշխատելու՝ մտածելով, որ մենք էլ մեր տեղում ինչ-որ բանով կարող ենք օգնել: Բոլորին ուժ ու համբերություն եմ մաղթում ու, իհարկե, հաղթանակ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan