Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիան փորձում է կրկին խաբել ԵՄ-ին Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել մեր վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնել եւ ակտիվացնել» կապերը ԱՄՆ-ի հետ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ «Շունչս կտրվում ա». ոստիկանները դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) Մաշտոցի պողոտայում երթևեկությունը պարալիզացված է. քաղաքացիները նստել են ճանապարհին (տեսանյութ) Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Գու­նա­վոր լու­սան­կար­չու­թյան տեխ­նո­լո­գի­ա­յի սկիզ­բը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝ Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1270-վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908- լույս է տեսել Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 –ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 –ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1959 –ծնվել է նկարչուհի Նունե Աղբալ յանը։

1963-վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։

1967- Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված՝ 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:

1974-շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1975-Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որը առաջացրել է զգալի ավերածություններ։

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993- Ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։

2004-«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել են ինչպես կառավարության և Ազգային ժողովի անդամներ, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ, աշխարհի 27 երկրների մասնագետներ ու ագրարային բիզնեսով զբաղված գործարարներ և հարյուրավոր ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից:

2011-Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019-Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, որը կալանավորվել է։

ԱՇԽԱՐՀ

312 -տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 -եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին. այդ օրը համարվում է Բեռլինի հիմնադրման օր։

1420 –Չինաստանում Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1469 -ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական Էրազմ Ռոտերդամցին։

1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 -Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։

1860 - ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, Ձյուդոյի ստեղծող Ձիգորո Կանոն։

1885 –ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։

1886– Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892- կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ օլիմպիական խաղերը։

1903– ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 –ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 -ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի պատվաստանյութի ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914- «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրո-Հունգարիայից անկախանալու մասին, որով փլուզվել է Ավստրո-Հունգարական Կայսրությունը։

1933– ծնվել բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ Գարինչան:

1940 -Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը Հունաստանում նշվում է որպես Օխիի օր։

1955 –ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956– ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 -Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։

1967 –ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969- վախճանվել է ռուս բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։ 2011 -Մոսկվայում 6 տարվա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan