3-4 օր առաջ ադրբեջանցիները մտել ու մեր երեխեքին գերի են վեր... ՎԻԴԵՈ
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին ... ԲԼՈԳ
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԲԼՈԳ
Երևան, 23.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ամեն ինչ կորած չէ․Արայիկ Հարությունյան Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ Ինչու՞ հոկտեմբերի 19-ին չի կանգնեցվել պատերազմը Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Ադրբեջանական հրետանային հարձակման արդյունքում ավերված գերեզմանատունը (տեսանյութ) Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին «50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան Վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվելու՝ անհետ կորած զինծառայողների հարցերով. Նաիրի Սարգսյան ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ է հայտնում այս պահին Արցախում տիրող իրավիճակից Հրաչը խուսափել է սնարյադի 2 հարվածից, սակայն օրեր անց զոհվել է (տեսանյութ) «Նախկինները թուրքին կզցրել են, թուրքերը մրմռացել են 25 տարի, իսկ դուք այսօր կզել եք թուրքի առաջ». Էդուարդ Շարմազանով Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100–ը. Իրավապաշտպան Իսան չեն, նստել են էկրանի դեմը, նավոտկով խփել են տվել. անհետ կորած զինծառայողի հարազատ Ոչ թե իրենք են վերցնում մեր հողերը, այլ մերոնք են տալիս. բերդաշենցին «լեզու է գտել» ադրբեջանցի գեներալների հետ «Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել՝ սա պատմության ավարտը չէ, սա պարզապես հրադադար է». Ռուբեն Վարդանյան

Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային ունենալուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց և Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։

«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երևի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասաց Վահեի հորեղբայրը։

Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երևան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։

«Ծնողները և եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երևանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին  ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչև զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասաց Սամվել Քարամյանը։

Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

website by Sargssyan