Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիան փորձում է կրկին խաբել ԵՄ-ին Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել մեր վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնել եւ ակտիվացնել» կապերը ԱՄՆ-ի հետ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ «Շունչս կտրվում ա». ոստիկանները դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) Մաշտոցի պողոտայում երթևեկությունը պարալիզացված է. քաղաքացիները նստել են ճանապարհին (տեսանյութ) Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Գազանն այլեւս բաց է թողնված աշխարհի վրա

Բայց սա նրա վերջի սկիզբն է

Եվ այսօր այլեւս լակմուսի թուղթ է դարձել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը կամ դրա բացակայությունը: Ո՞վ է քաղաքակիրթ, եւ ու՞մ ճամփան է դեռ հեռու մինչեւ մարդը: Ու՞մ երեսին մեռոն կա, եւ ո՞վ է մեռնելով կորչելու անհետ:

Կան պետություններ, կան՝ որ տերություններ են կոչվում, եւ կան՝ որ իրենց գերադրական աստիճանով են տերություն զգում: Սակայն անունը կա… մեռոնը չկա:
Մենք, իհարկե, մեզանով էլ կհաղթենք. թեպետ գազանն իր սեւ հրեշտակներով է հարձակվել՝ է՛լ Ադրբեջան, է՛լ վարձկան, էլ ԱԹՍ, «Ֆ-16», հատուկ ջոկատ, հոլոքոստվածներ…

Մենք, իհարկե, բռունցքներս սեղմում ենք, արցունքներս կուլ ենք տալիս, հոգիներս փառավորում:

Թուրքիան երդվել է Ադրբեջանը պաշտպանել մինչեւ վերջին ադրբեջանցին: Սա կարելի կլիներ ընդունել որպես կատակ, եթե այդքան իրական չլիներ: Երբ մարդը կոտրում է ողնաշարը, սկզբում չի զգում, դեռ տաք է լինում: Նույն վիճակին այսօր Էրդողանն է իր երկիրը գցել: Արտաքին պարտքերի տակ կքած, ինֆլյացիայի տակ ճկված, օր-օրի արժեզրկվող լիրայով ելել է շալակն աշխարհի: Կռվել է Սիրիայի հետ, կռվել է Լիբիայի հետ, կռվել է Եգիպտոսի հետ, կռվել է Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, կռվում է Հայաստանի հետ, կռվում է Արցախի հետ, հայհոյում է Ֆրանսիան ու ֆրանսիացուն, սպանում է Ռուսաստանի դեսպանին ու կրակում կատապուլտ արած օդաչուիդ վրա, ԱՄՆ-ին ասում է` դու դեռ չգիտես ում հետ գործ ունես, Գերմանիային հաթաթա է տալիս, թե՝ քո օրենքները մուսուլմանների համար չեն, քիթը խոթել է Լիբանան, տեռորիստացրել է Իրանի սահմանները…

Գերմանիայի թուրքերը գերմանահպատակ չեն, թուրքահպատակ են, Ֆրանսիայի թուրքերը ֆրանսահպատակ չեն, թուրքահպատակ են… նրանք ենթարկվում են Անկարային: Դրա համար էլ Էրդողանը սպառնում է Մակրոնին, թե` հաջորդ ընտրություններին դու չես ընտրվի, իմ մի նամազով քո թուրքախոս ընտրազանգվածը կընտրի` ում ե՛ս կասեմ: Նույն վիճակն է Գերմանիայում եւ Իսպանիայում… Որքա՞ն կարելի է գազանին հանդուրժել շանտաժի համար:

Մեռոն չունեք, բա արժանապատվությո՞ւն էլ չունեք:

Ե՞րբ պետք է հասկանաք, որ դո՛ւք չեք իրենից կախված, ի՛նքն է ձեզանից կախված: Ինքն ընդամենը մեծ բլեֆով շանտաժիստ է:

Եվ մի վերջին դիտարկում. մենք տասը միլիոնանոց ոսոխին, իր կարմրադրոշ հայրիկ- խորհրդականներով ու «Բայրաքթարներով», մերձավորարեւելյան անօդաչուներ մատակարարող հորեղբայրներով արդեն իսկ հաղթել ենք: Եթե Անկարայից արդեն խոսում են բանակային օգնության մասին, ուրեմն 150 հազարանոց Արցախն արդեն հաղթել է 10 միլիոնանոց թշնամուն, մնաց 80 միլիոնին հաղթենք:
Երեք միլիոնով:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

website by Sargssyan