«Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոն ստեղծելու մասին «Սա է ամբողջ ճշմարտությունը․․․»․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Արցախի դրոշն իջեցվել է՝ խաղաղապահների հորդորով. ինչ իրավիճակ է Բերձորում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն. ևս երկու տարի ՀՀ քաղաքացիները կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ «Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»․«Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել «Որևէ ժամանակաշրջանում, որևէ ղեկավար, որևիցե հարցում, եթե մեղադրում է ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք չունի». Միշո «Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյու­նից կտրված մի­ֆերն ու սպա­սում­նե­րը․«Փաստ» Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ­լևս ար­ժեք չու­նեն․«Փաստ» Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն ՝ այսօր Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան No comment. #WarGonzo-ն լուսանկար է հրապարակել «Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» Համոզված եմ, որ մեր գերիների թիվն անցնում է 150-ը. Պատգամավոր «Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցուգց­վան­գի մեջ է».«Փաստ» Ադրբեջանական զորքերը մտան Լաչինի շրջան

Մոսկվան Անկարային ցույց է տվել տեղը. Հայաստանը պետք է պատրաստ լինի

 

Այստեղ կարեւոր է միայն երկու երկրի տեսակետ՝  Ադրբեջան եւ Հայաստան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովն ի պատասխան բանակցության որեւէ փուլում Թուրքիայի ներգրավման հնարավորության վերաբերյալ հարցի: Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ միայն հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ:

 

Նախօրեին Էրդողանը զանգել էր Պուտինին եւ, ըստ ՏԱՍՍ գործակալության, առաջարկել երկուսով լուծել Ղարաբաղի հարցը:

 

Պեսկովն արդեն երկրորդ անգամ հղում է անում Հայաստանի համաձայնությանը, եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանի համաձայնության առումով կասկած չկա: Բաքուն այլեւս Անկարայի գործիքն է, եւ այստեղ չկա երկրորդ տարբերակ:

 

Հետեւաբար, Կրեմլի խոսնակը դե ֆակտո ասում է, որ Հայաստանը պետք է տա Թուրքիայի որեւէ ներգրավման համաձայնություն: Այլ կերպ ասած, Կրեմլը Անկարային ցույց է տալիս Հայաստանի տեղը եւ ակնարկում, որ պետք է խոսել Հայաստանի հետ, քանի որ Մոսկվան չի կարող Երեւանից ստանալ համաձայնություն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Անկարան համաձայնություն է ստանում Բաքվից:

 

Թուրքիան կլանելով Ադրբեջանն ու սանձազերծելով կովկասյան ահաբեկչական պատերազմն Արցախի դեմ, գործնականում բոլորին դրել է նոր իրավիճակի՝ Կովկասում հաստատման փաստի առաջ: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակն արցախյան ռազմաճակատում, Ադրբեջանում Թուրքիան հաստատվել է եւ դա արդեն իրողություն է:

 

Բարդ է պատկերացնել Անկարային Ադրբեջանից հեռացնելու գործնական հնարավորություն: Դա կարող է լինել թերեւս խոշոր միջազգային պատժամիջոցների տարբերակով, ինչի համար սակայն պետք է լայն քաղաքական համաձայնություն անգամ իրարամերժ սուբյեկտների միջեւ: Ըստ այդմ, գործնականում անհավանական է թվում Թուրքիային Ադրբեջանից հեռացնելը եւ ռեգիոնալ ուժային կենտրոններին ու սուբյեկտներին թերեւս վաղ թե ուշ հարկ է լինելու հաշվի նստել այդ իրողության հետ:

 

Ավելիին հասնել Անկարային ներկայում փորձում է խոչընդոտել հայկական բանակը, դիմակայելով թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմին: Չնայած որոշակի տարածքային նահանջին, հայկական բանակը արդեն մեկ ամիս արգելում է Թուրքիային հասնել այնպիսի հարաբերակցության, որ ռեգիոնալ անվտանգության համակարգի շահառուների շրջանակին հնարավոր կլինի թելադրել ավելի կոշտ պայման:

 

Միաժամանակ, հայկական բանակի դիմադրությունն էլ Մոսկվային տալիս է Թուրքիայի առաջ պայման դնելու հնարավորություն, որն էլ զգալիորեն արտահայտվում է Պեսկովի հայտարարություններում: Ի պատասխան Թուրքիայի՝ որը ստիպում է հաշվի նստել Ադրբեջանում իր ներկայության հետ, Մոսկվան էլ Անկարային ցույց է տալիս Հայաստանի հետ հաշվի նստելու եւ խոսելու տարբերակը, եթե Անկարան ակնկալում է քաղաքական-դիվանագիտական առումով կապիտալիզացնել իր ադրբեջանական ներկայությունը:

 

Հայաստանը պետք է սցենարային եւ բովանդակային պաշարով պատրաստ լինի այդպիսի խոսակցության, կամ այլ կերպ ասած՝ հայկական բանակի դիմադրության քաղաքական կապիտալիզացիային:

 

website by Sargssyan