ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Ըն­դուն­վել է Հա­յաս­տա­նի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պու­տի­նը չի նե­րել Փա­շի­նյա­նին. շատ շու­տով վեր­ջինս ստիպ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 02.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հերթական անգամ խոսքի մարդիկ ավերեցին գործի մարդկանց կառուցածը. Քրիստ Մանարյան Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Ա․Խաչատրյանի արձանի մոտից կմեկանարկի «Արժանապատվության երթ» «Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Ոստիկանները հարվածներ են հասցնում ակցիայի մասնակցին. վերջինս ուշագնաց է լինում (տեսանյութ) Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է Վերադարձ պատերազմից․ ժամկետայինները մեկշաբաթյա հանգիստ ունեն (տեսանյութ) Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ Չկրակված հրթիռներ №8․ «Իսկանդերի» թիրախները. Վերանորոգման բազաներ. Razm.info Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է վարչապետի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը Արցախի շրջանները հանձնելու տնտեսական հետևանքները Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման մասին Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում․ մարզպետարան Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում․ ԿԳՄՍՆ

Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ փորձագետների կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են ուտում»: Մյուս կողմից՝ ըստ Թուրքիայից ստացվող տեղեկությունների, արդեն իսկ նկատելի են որոշակի ապրանքների կուտակում և լճացում, ինչը գործարար շրջանակների մեջ խուլ դժգոհություն է առաջացնում:

Շատ մեղմ ասած՝ Էրդողանից դժգոհ է նաև հասարակության մեծ մասը, քանզի շատերը գտնում են, որ նա Թուրքիան անընդհատ ներքաշում է տարբեր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների ու հակամարտությունների մեջ, գումարած տնտեսության հետևողական գահավիժումը: Առայժմ այս դժգոհությունները մեծ ընդգրկում ու հրապարակայնություն չեն ստանում, սակայն միջազգային լրատվամիջոցներն արդեն արձանագրում են, որ միջազգային կառույցների և երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական ճնշումներին զուգահեռ՝ Էրդողանի ու նրա վարչակազմի դեմ ներքին դժգոհությունները առարկայական «միս ու արյուն» կստանան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan