Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից». հինգ րոպեի ֆենոմենը.«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրադադարի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կոնկրետ Թուրքիան է արհամարհում՝ ստիպելով Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Թուրքիան է անընդհատ Ադրբեջանին ստիպում կռվել և դա հենց այնպես չի անում: Այս վարքագիծն ամենևին չի բխում «պատմական հողեր ազատագրելու» Թուրքիայի «հայրենասիրական» մղումներից: Այստեղ Թուրքիայի կողմից Ռուսաստանին ուղղված մեսիջ կա. մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկուսով հարցեր լուծելու իմաստով:

Ասում է՝ արի այդ հարցերի լուծման մեջ 50/50 տոկոսով բաժնետեր դառնանք, կեսը՝ դու, կեսը՝ ես: Մի բան, որին, այնուամենայնիվ, Ռուսաստանը դեմ է. հասկանում է, որ եթե այսօր նույնիսկ ոչ թե 50/50, այլ անգամ 70/30 մասնաբաժնով համաձայնի Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, ապա վաղը Թուրքիան Ռուսաստանին ասելու է՝ դե, արի, Միջին Ասիայում էլ նույն սկզբունքով հարցեր լուծենք, ու անտեղ էլ կոնֆլիկտ կհրահրի: Հետո կասի՝ Հյուսիսային Կովկասում կամ Ղրիմում էլ խնդիրներ կան և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի պահանջին, և դա է պատճառը, որ Թուրքիան Ադրբեջանին ստիպում է կռվել:

Իսկ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ունեցած որոշակի հաջողություններն իր զորքերի հաջողությունը չեն: Հիմնականում Թուրքիան է մեծապես աջակցում ադրբեջանական բանակին. մեծ հաշվով, Ադրբեջանն արդեն մեծապես կախված է Թուրքիայից և ուղղակի ստիպված է համակերպվել: Այսինքն, սա Թուրքիայի խաղադրույքն է, և Թուրքիան նման կերպ խաղում է նաև Սիրիայում, Լիբիայում և այլն»,-ասաց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի խոսքով, եթե գերտերությունները ցանկություն ունենան, հինգ րոպեում կարող են դադարեցնել պատերազմը: «Եթե լուրջ ճնշում ուզենային գործադրել, հինգ րոպե հետո պատերազմը կանգ կառներ: Եվ խոսքն ամենևին բանակցային մեթոդների մասին չէ: Խոսքը հատկապես պատժամիջոցներ կիրառելու մեթոդի մասին է:

Ընդամենը հինգ րոպեն բավական է, բայց խնդիրն էլ հենց այն է, որ չեն անում դա: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ն պատժամիջոցներ շատ է սիրում, Թուրքիայի դեմ 100 կամ 200 մլրդ դոլարի պատժամիջոց կիրառելու պարագայում թուրքական լիրան ամբողջովին անկում կապրի, տնտեսական իրավիճակը վերջնականապես կխարխլվի: Միևնույն ժամանակ, կարելի է դիտարկել Ադրբեջանից գազ ու նավթ չգնելու կամ այդ երկրների ֆինանսական ունեցվածքի վրա տարբեր կալանքներ դնելու հնարավորությունները: Բայց փաստ է, որ նման քայլեր չեն արվում: Պետք է մտածել՝ ինչո՞ւ: Մեր իշխանությունները պետք է մտածեն, թե ինչու է հայտարարվում զինադադարի մասին, բայց զինադադարը, որպես այդպիսին, իրականություն չի դառնում: Իրականում ԱՄՆ-ից ստացվող հայտարարությունները նախընտրական կամպանիայի տիրույթում են: Հայերին ընդամենը գովաբանում են, ոչ ավելին:

Լուրջ ճնշում գործադրելու ցանկությունը չկա, որովհետև Թուրքիան իրենց համար այս պահի դրությամբ կարևոր գործընկեր է»,-նշեց Ա. Բադալյանը: Այդ համատեքստում առանձին անդրադառնալով Ռուսաստանի գործոնին՝ նա շեշտեց. «Ռուսաստանը Հարավային Կովկասը ազդեցությունների դաշտ է համարում և այդ առումով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ նույն հարթության մեջ է ուզում դիտել: Կարծում է՝ հարաբերությունները պետք է հավասարեցնել, որովհետև երկուսն էլ լավ հարևաններ են: Երկուսին հավասարաչափ լավ դիտարկելու իդեա ֆիքս ունի, քանի որ չի բացառում Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու հավանականությունը: Մինչդեռ դա երբեք իրականություն չի դառնա, որովհետև Թուրքիան բավականին լավ նստած է Ադրբեջանում:

Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, թեպետ մինչ այս էլ չէր մտնելու: Այս գաղափարն իրեն չի արդարացնելու հենց միայն այն պատճառով, որ, ըստ մի շարք տեղեկությունների, Ալիևն արդեն ամբողջովին Թուրքիայի հսկողության տակ է: Հայաստանում կա ռազմաբազա, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը երբեք ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ չի դառնալու, բայց Ռուսաստանին թվում է, թե Ադրբեջանի առումով հետագայում ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ կարող են լինել:Ռուսաստանը, սակայն, դրանով ոչինչ չի շահելու: Ռուսաստանին էլ է հասկանալի՝ ուզում է անպայման լավ հարաբերություններ ունենալ, խաղաղապահ զորքեր մտցնել, բայց իրականում Ադրբեջանն այնպիսի պայմաններ է դնում, որը, բնականաբար, ոչ ոքի ձեռք չի տալիս: Ադրբեջանի նպատակը բոլոր գյուղերն ու բնակավայրերը ոչնչացնելն է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ Թրամփը, կարծես, այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չունի: «ԵՄ-ն ևս չունի: Եթե նկատել եք, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին այլևս ոչ ոք չի խոսում: Կարծես այն անցած մի փաստաթուղթ է, որն իրենից այլևս որևէ կարևորություն չի ներկայացնում, որի մասին անգամ չեն էլ խոսում: ԵՄ-ից Ֆրանսիան է ակտիվ երկիր այս գործընթացում, բայց, մեծ իմաստով, ԵՄ-ն ընդամենը հանգիստ իրավիճակ է ուզում, որ փախստականները չգնան Եվրոպա: Ոչ ավելին»,-հավելեց նա: Արմեն Բադալ յանի դիտարկմամբ, պատերազմը հաջորդ րոպեին կդադարի նաև այն ժամանակ, երբ հայկական դիվանագիտությանը հաջողվի մեջտեղից հանել Թուրքիային:

«Ադրբեջանն առանց Թուրքիայի դրդման չի շարունակի պատերազմը: Հիմնականում թուրքական զորքերն են կռվում: Ադրբեջանը երեք անգամ հրադադարը մերժելու հրահանգը ստացավ Թուրքիայից: Հիմա եթե կարողանան Թուրքիային խաղից հանել, զինադադարը կլինի: Բայց հարցն այն է, թե կարո՞ղ են արդյոք հանել Թուրքիային գործընթացից: Ինչո՞ւ, որովհետև Էրդողանի օրոք Թուրքիայում ստեղծվել են պատկերացումներ, թե իրենց երկիրը գեոպոլիտիկ մեծ խաղացող է, Էրդողանն իրեն արդեն «Մեծ թուրանի» հիմնադիր է պատկերացնում: Սրանք իրականում ցանկություններ են, իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը չի դիմանում ու շուտով կտրաքի, այն առանց այն էլ վատ վիճակում է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Արմեն Բադալ յանի հետ զրույցում անդրադարձանք նաև մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախությունը ճանաչելու նշանակությանը: «Դրանք հիմնականում զուտ զգացմունքային նշանակություն ունեն: Արցախի անկախության ճանաչումը, ըստ էության, ո՛չ ԵՄ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ:

Այս պահի դրությամբ ոչ մեկի շահերի համար ձեռնտու չէ Արցախի անկախությունը ճանաչելը, որովհետև դա կարող է խնդիրներ առաջացնել. կա Շոտլանդիայի հարց, կա Կատալոնիայի հարց, կան նաև այլ փոքր տարածքների անկախության ճանաչման հարցեր: Հիմա պարզապես տարբեր երկրներում գործող հայկական լոբբինգային կառույցների աշխատանքի շնորհիվ տարբեր քաղաքներ Արցախի անկախությունը ճանաչում են, բայց քաղաքի կողմից անկախություն ճանաչելը ոչ մի նշանակություն չունի. անկախության իրավական ճանաչումը տվյալ երկրի ԱԳՆ-ի կողմից է իրականացվում: Օրինակ՝ ԱՄՆ նահանգների մեծ մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ֆեդերալ կառավարությունը՝ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՎրաստանում իջեցվել են պետական ​​դրոշները