Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նախարարությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, որոշում կայացրեց երկու շաբաթով հետաձգել աշնանային արձակուրդները։ Բացառություն են կազմելու միայն 12-րդ դասարանցիները, որոնք ուսումը կշարունակեն հեռավար տարբերակով։ Թե երկու շաբաթից ուսուցումն ինչպես կշարունակվի, ցույց կտա ժամանակը և, իհարկե, կորոնավիրուսային իրավիճակը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ 1-4-րդ դասարաններում ամեն դեպքում պետք է դասեր անցկացվեին։ «Կրտսեր դպրոցում, ըստ էության, հեռավարը չի կարող աշխատել, պետք է անպայման երեխաները դպրոց հաճախեն գոնե երեք օր։

Այն բնակավայրերում, որոնք փոքր դպրոցներ ունեն և կարող են կարգավորել համաճարակային վիճակը, ենթադրենք հազար հոգանոց գյուղ է և այնտեղ հեշտությամբ իմացվում է կա՞ն վարակվածներ, թե ոչ, կարելի է նաև բարձր դասարաններում էլ դասեր անցկացնել։ Եթե լինեն կորոնավիրուսի դեպքեր, կարելի է դասարանը կամ էլ դպրոցը փակել։ Կարծում եմ՝ այս ճկունությունը մենք պետք է ունենանք։ Իսկ մնացած դեպքերում, հատկապես խոշոր բնակավայրերում ու դպրոցներում, ճիշտ է այն, որ արդեն հինգերորդ դասարանից սկսած երեխաներն անցնեն հեռավար ուսուցման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Ընդգծում է՝ արձակուրդները երկու շաբաթով երկարաձգելը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։

«Ստացվում է, որ մեկ ամիս դպրոց գնալուց հետո երեխաները մեկ ամիս դպրոց չեն հաճախելու։ Նախորդ ամիսը «լցվելու է ջուրը», որովհետև մոռանալու են սովորածը։ Այս պարագայում տուժում են այն երեխաները, որոնք «դպրոցի հույսին են» և անապահով ընտանիքներից։ Շատերը լրացուցիչ դասապատրաստողներ են վարձում, լրացուցիչ պարապմունքներ անում և ինչ-որ ձևով «ծածկում» բաց թողածը։ Այն երեխաները, որոնք ամբողջությամբ դպրոցի հույսին են, այս իրավիճակում շատ տուժում են, և հասարակության ավելի վճարունակ խավի և մյուս խավի միջև անջրպետն ավելի կմեծանա։ Բայց մյուս կողմից էլ կա պատերազմի խնդիրը։ Նախարարության որոշումը երկարաձգել արձակուրդը, բայց փոխարենն ամռանը դաս անել, վատը չէ այն իմաստով, որ այժմ ավելի կենսական խնդիր է այս իրավիճակը, քան կրթության հարցը։

Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը։ Այս պահին որոշվում է երկրի անվտանգության հարցը, ճակատագրական պահ է։ Գուցե այս պարագայում ավելի լավ է դպրոցներն ուրիշ ձևով աշխատեն, օգնեն ռազմաճակատին, քան դաս անեն։ Այդ իմաստով գուցե սա լավ որոշում է, հուսանք՝ երբ շուտով իրավիճակը կայունանա, կարող ենք մտածել նաև կրթության իրավունքի մասին»,-նշում է մեր զրուցակիցը։ Բուհերի մասով։ Ուսանողները վերջերս դժգոհում էին, որ այս պարագայում, երբ բուհերը հեռավար տարբերակով են անցկացնում դասերը, որքանո՞վ է ճիշտ վարձավճարները թողնել նույնը։

Արդյոք ճիշտ չի լինի փոխել դրանց չափը։ Ընդ որում, հիմա արդեն պատերազմական իրավիճակն անդրադարձել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսական դրության վրա։ Խաչատրյանը նշում է՝ այս հարցը երկու կողմ ունի, և այստեղ որոշում կայացնելը բավականին բարդ է։ «Այն տեսակետը, որ հեռավար տարբերակով ուսանողները լավ կրթություն չեն ստանում կամ էլ պետք է վարձի մի մասը վճարեն, ճիշտն ասած, ես չեմ հասկանում։ Համալսարանի համար կրթության այս տարբերակը շատ ավելի թանկ է, որովհետև պետք է դասախոսներին վերապատրաստել, նրանց ինչ-որ բաներ սովորեցնել և այլն։ Գուցե բուհերն այս օրերին ինչ-որ գումար են խնայում կոմունալ վճարումների վրա, բայց այդ գումարը եթե բաժանվի բուհի ուսանողների թվի վրա, հավատացեք՝ մեծ գումար չի ստացվի, եթե դրանով խնդիր կլուծվի, թող այդպես վարվեն։ Այնպես էլ չէ որ բուհերի աշխատավարձերը շատ բարձր են:

Միևնույն ժամանակ համաձայն եմ այն կարծիքի հետ, որ բուհերը պետք է փորձեն լուծումներ գտնել այս իրավիճակում։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ մեր բուհերը 80-90 տոկոսով կախված են ուսանողների վարձավճարներից։ Հայաստանի բարձրագույն կրթության ամենամեծ պրոբլեմն աննորմալ մեծ կախվածությունն է վարձերից։ Օրինակ՝ եթե պետական ֆինանսավորումը լիներ 30-40 տոկոս, հնարավորություններն ավելի մեծ կլինեին։

Անխոս հիմա այնպիսի իրավիճակում ենք, երբ բուհերը պետք է ավելի ներողամիտ լինեն, հասկանալի է, որ շատ ուսանողներ այս պահին վճարունակ չեն։ Ի վերջո, բուհերին էլ ձեռնտու չէ ուսանողներին դուրս թողնել՝ և՛ մարդկայնորեն, և՛ ֆինանսապես։ Հասկանալի է նաև այն, որ վարձավճարները բավականին թանկ են՝ հաշվի առնելով մեր երկրի չափանիշները։ Այս առումով չենք կարող այլ երկրների հետ համեմատվել։ Լուծումը կարող է լինել այն, որ պետությունն ավելացնի իր ֆինանսավորումը, և բուհերը կարողանան նվազեցնել վարձավճարները»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию