Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շու­կան տա­րե­րա­յին է, պե­տու­թյու­նը կար­գա­վո­րող դեր չի խա­ղում»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի մասին խոսելիս քննարկվում են երկրի տնտեսության համար կարևոր մի շարք հարցեր, մասնավորապես՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, որո՞նք կլինեն ապրանքների ներմուծման այլընտրանքային շուկաները, սեփական արտադրանք ունենալու անհրաժեշտությունը: Իհարկե, չի կարող բացառություն լինել նաև գյուղատնտեսության ոլորտը։ Թուրքիայից ներմուծում ենք ցիտրուսային և այլ տեսակի մրգեր։ Բնական է, որ շատ ապրանքների ներմուծման դեպքում կլինեն ու կան այլընտրանքային շուկաներ, բայց դրանց հետ կապ հաստատելն էլ որոշակի ժամանակ և ջանքեր կպահանջի։

Թերևս աշխատանքները սկսելու ճիշտ ժամանակն է։ «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը նշում է՝ արևադարձային մրգերի դեպքում հիմնականում հույսներս դրել ենք ներմուծման վրա։ «Տավուշում ու Մեղրիում, իհարկե, սկսել են աճեցնել նման մրգեր, բայց ծավալները մեծ չափերի չեն հասնում։ Գյուղատնտեսական պարենամթերքը հիմնականում ներմուծում ենք Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից։ Թուրքիայի պարագայում գործ ունենք «կարճ ճանապարհի» հետ, ինչը շահավետ է ներմուծողին։ Բացի դա, բավականին մատչելի է ինքնարժեքը։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ գյուղատնտեսական շուկան տարերային է, գյուղացին ցանում ու մշակում է այն, ինչ ինքն է ցանկանում։ Մի տարի ստացվում է, որ, օրինակ՝ սոխի ու սխտորի ծավալները շատ են, մի տարի էլ դեֆիցիտ է լինում, ստիպված ներմուծում են։

Իրավիճակն այսպիսին է։ Պետությունը կարգավորող դեր չի խաղում այդ հարցում։ Բացի դա, ներմուծում են ապրանքներ ով որտեղից կարող է ու ինչ կարող է։ Անգամ այն աստիճանի էր հասել, որ Պակիստանից ու Աֆղանստանից կարտոֆիլ էին բերում, բայց չէ՞ որ մենք կարող ենք մեզ լիովին բավարարել կարտոֆիլով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սեդրակյանը։ Գյուղատնտեսության մեխանիզացիայի մասնագետ լինելով՝ հարց է բարձրացնում. «Հայաստանում կարտոֆիլատնկիչներ ու կարտոֆիլաքանդիչներ կա՞ն, եթե կան, ի՞նչ վիճակում են դրանք, Խորհրդային Միությունից են մնացած կամ ինքնաշեն, մի կերպ յոլա են տանում։ Ախր մենք ո՞ր դարում ենք ապրում։ Իշխանությունները պարտավոր են դրա մասին մտածել, փոխարենն իրենք իրենց պարգևավճարներ և բարձր աշխատավարձեր են տալիս։

Պետք են տարաբնույթ գործիքներ, տրակտորներ, որպեսզի մարդիկ կարողանան զարկ տալ կարտոֆիլի արտադրությանը։ Միայն խոսելով չէ, պետք է գործից հասկանալ»,-նշում է մեր զրուցակիցը։ Հատկապես երկրի համար ծանր օրերին տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում։ Պատերազմական իրավիճակը, երկու փակ սահմանները, համավարակը մեզ հիշեցնում են, որ պետք է կենտրոնանալ պարենային անվտանգության և որպես երկիր ինքնաբավ լինելու ուղղության վրա։ «Մենք, որպես պետություն, կարող ենք երկու տարբերակով լինել շրջափակման մեջ։ Մի դեպքում պատերազմն է, վատագույն տարբերակը կլինի, եթե բոլոր սահմանները փակ լինեն։

Երկրորդը կորոնավիրուսն էր. օրինակ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հայտարարեց՝ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ բոլոր երկրները փակեն իրենց սահմանները, արգելեն ներմուծումն ու արտահանումը, և այդ դեպքում ամեն երկիր ինքն իրեն պետք է պարենով ապահովի։ Դա բավականին լուրջ հարց է։ Սա միայն երկու տարբերակն է, թե ինչ կարող է լինել, բայց հնարավոր են նաև անկանխատեսելի այլ հարցեր։ Սրանց ուղղությամբ պետությունը պետք է մտածի, յուրաքանչյուր ոլորտում պետք է մասնագետներ լինեն, միայն այդ դեպքում արդյունք կլինի»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։

Սեդրակյանի խոսքով, ներմուծման արգելքը ևս մեկ ահազանգ է, որ պետք է զարգացնել տեղական արտադրանքը։ «Պետք է աշխատել սեփական արտադրանք ունենալու ուղղությամբ, այդ դեպքում ցածր կլինի ինքնարժեքը, տեղափոխման և այլ ծախսեր չեն լինի։ Մեր հողը լավն է, բնակլիմայական պայմանները՝ ևս, այդ պատճառով մեր տեղական միրգ-բանջարեղենը համեղ է։ Բայց, իհարկե, պետք է հողը պարբերաբար ստուգել, որակյալ սերմեր, պարարտանյութեր ձեռք բերել, և սա ամբողջը չէ: Եթե ուզում ես լավ բերք ստանալ, պետք է լավ միջավայր ստեղծես։ Միայն մեկ հարցը լուծելով՝ լավ բերք չես ունենա»,-եզրափակում է Սարգիս Սեդրակյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ