ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Երև­ա­նում բաց­վել է կեն­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Գիտնականների առջև պետք է դնել գիտական խնդիր» Հայկ Զաքարյան.... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պարզապես հարկավոր է վերջ տալ Սո­րո­սի դրա­ծո­նե­րին լսելուն ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Խլացած ձայների ու խեղդող սև ժապավենների քաղաքի առավոտը. որտե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պարտությունը 2018 թվականի մեր քաղաքական մեծագույն պարտո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել Հայ զինծառայողները պայթեցրել են Քարվաճառում գտնվող զորամասի շենքը (տեսանյութ) Նիկոլ, քո արածն արդեն մոլագարություն է, հեռացիր խաղաղությամբ. Սուրեն Սուրենյանց «Հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ «Թող քննադատեն, ի՞նչ խնդիր». Լենա Նազարյան (տեսանյութ) Տիկնա՛յք և պարոնա՛յք փոքրոգիներ, դուք այլևս զատել եք բարոյականության ու խելամտության բոլոր սահմանները. Իվետա Տոնոյան Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դավաճան է, նա պետք է անմիջապես հեռանա. Պարույր Հայրիկյան Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին «Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին Հանդես կգանք և հանրահավաքի, և այլ միջոցառումների տեսքով․ պետք է վերաիմաստավորենք ամեն ինչ. Իշխան Սաղաթելյան «Հայրենասեր» աջակցման հիմնադրամի հիմնադիրների նիստի ժամանակ ձևավորվել է Հոգաբարձուների խորհրդի հինգ հոգանոց կազմ Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր»-ի և հրետանային այլ զենքերի կիրառումը Ամարասը ռուսական վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. Բադասյանը ևս կհեռանա «Նիկոլը դավաճան չի, Նիկոլը հոգեկան հիվանդ է». Քաղաքացին Նիկոլի մասին Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից. մեկնաբանում է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Ադրբեջանցիներն Իշխանաձորում տակնուվրա են արել ԱԱԾ փոխգնդապետի տունը UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ կան, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը. Պուտին (Տեսանյութ)

Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել. աշխարհը շատ թանկ է վճարելու. Բելգիացի պատգամավորը ՝ Արցախի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բելգիացի պատգամավորին՝ արցախահայության համար պատերազմական ծանր ժամանակահատվածում Արցախ այցելելու և տեղում անձամբ իրավիճակին ծանոթանալու համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն տեղյակ լինի օբյեկտիվ իրականությունից, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում ռազմական գործողությունները կանխելու և նախահարձակ կողմի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: 

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնված այս պատերազմը, որտեղ ներգրավվել են նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ, ծավալվում է արդեն դեպի Եվրոպա, և ֆրանսիական քաղաքներում օրերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ վկայությունն են»,- ասել է նախագահը և հավելել, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ցնցված է տեսածով, թե ինչ վայրագություններ են իրականացվում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

«Հաստատումներն այն մասին, որ Ադրբեջանի կողմից ներգրավված են նաև վարձկան-ահաբեկիչներ, վկայում են, որ պաշտոնական Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել: Եվ դա արվում է Թուրքիայի բարձր հովանավորությամբ: Սա անթույլատրելի երևույթ է, և եթե այսօր անհապաղ միջոցներ չձեռնարկվեն այդ գործողությունները զսպելու համար, մեծ մտավախություն ունեմ, որ, նրանց հաջողության դեպքում աշխարհը շատ ավելի թանկ է վճարելու»,- ասել է Ժորժ Դալմանը:

Հանդիպմանը, որին մասնացում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի Մերձավոր Արևելքի հետ կապերի պատասխանատու Պետրոս Պետրոսյանը,  պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

website by Sargssyan