Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը չեղարկվել է. չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից. Mediaport Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ. ՔՊԿ խոսնակ Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից. սահմանին գործում են անվտանգության նորմեր Սոթքի ոսկու հանքի hայ-ադրբեջանական սահմանն այս պահին Այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրս եւ եղբայրներս ապրում են Ստեփանակերտում. մեր տունը մնացել է. Տոմա Պետրոսյան Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կռահեք, թե ով է հերթական հայանպաստ ծրագրի թշնամին. Կարեն Քոչարյան Պատրաստ եմ ամեն օր գալ ու քայլել, որ զինծառայողների ծնողները հավատան, որ մենք իրենց կողքին ենք․ Անաիս Սարդարյան (տեսանյութ)

Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին

Հադրութ քաղաքի բնակիչ, գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ վերաբերմունքի մասին:

ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում հայ կինը պատմում է Բաքվի ոստիկանական բաժանմունքներում անցկացրած օրերի մասին:

«Հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը ռմբակոծության պատճառով գիշերել եմ իմ տան նկուղում, որը ծառայում է, որպես ապաստարան` պատերը հաստ են: Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որպեսզի հավերիս կերակրեմ: Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը: Մտածեցի որդիս` Սուրենն է եկել տուն: Այդ պահին տան դուռը բացվեց ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ 10 զինվորականներ ներխուժեցին մեր տուն: Տեսնելով նրանց, վախեցա ու վայր ընկա: Այդ պահին ադրբեջաներեն խոսող զինվորականները մոտեցան ինձ, ձեռքիցս քաշեցին, բարձրացրին եւ ասացին, որ ինձ Բաքու են տանելու: Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն նշված զինվորականներն ասացին, որ պետք է տանեն, որից հետո ձեռքերիցս քարշ տվեցին, տարան եւ նստեցրին իրենց ավտոմեքենան: Դրանից հետո ինձ տարել են Ադրբեջանի Բաքու քաղաք, որտեղ երեք ոստիկանական կետերի հետ եմ շփվել: Ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես կենդանու, շան տեղ դրած լինեին»,- պատմում է կինը:

Բաբայանն ասում է, որ հետո իրեն տեղափոխել են երկրորդ ոստիկանական կետ. «Աշխատակիցներն ինձ ստիպում էին, որ ես ասեմ` Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը: Ասում էին, որ ինքն է մեղավոր, ես էլ ասում էի, որ Հադրութն իրենցը չէ, այլ մերն է: Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի: Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետը, որտեղ երկու հայ կային` մեկը երիտասարդ տղա էր` քաղաքացիական հագուստով, մյուսը` տարիքով մեծ էր: Երիտասարդին կապկպել էին` ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն եւ հերթով ոտքով հարվածում էին: Տարիքով մեծ հայի ձեռքերը կոտրտված էին եւ նա ուղղակի նստած էր»։

Նա նշում է, որ այդ երեք բաժանմունքներից յուրաքանչյուրում մեկական օր է մնացել. «Երիտասարդ հայը, որի մասին նշեցի, հագին կար կապույտ գույնի քաղաքացիական վերնաշապիկ, ոտաբոբիկ էր: Երրորդ օրը, երբ ինձ հանեցին բաժնից, հայ երիտասարդին գցել էին պարկի մեջ եւ քարշ տալով տարան ու գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն եւ ինձ նստեցրին ավտոմեքենան, որից հետո ինձ տարան Բաքվի հիվանդանոց, իսկ նշված երկու հայերին տարան ինձ անհայտ ուղղությամբ: Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են, վզները կտրել ու սպանել են»։

85-ամյա Եվգենիա Բաբայանը Բաքվի հիվանդանոցում մնացել է 10 օր, որտեղ իրեն այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները, հագուստ են տվել եւ այլ իրեր: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերի 28-ին իրեն Բաքվից տարել են Վրաստան, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով բերել Հայաստան:

website by Sargssyan