Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձան... ՔԱՂԱՔԱԿԱՆ
3-4 օր առաջ ադրբեջանցիները մտել ու մեր երեխեքին գերի են վեր... ՎԻԴԵՈ
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին ... ԲԼՈԳ
Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ջուր չի լինելու Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (տեսանյութ) Գոռն այն 120 Հերոսներից մեկն է, որ ապաքինվում է Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան (տեսանյութ) «Ի՞նչ են պահանջել Փաշինյանի հետ հանդիպած գործարարները նրա սպառված լեգիտիմության բազան կոմպենսացնելու դիմաց». Մարտիրոսյան Հրապարակվել է Արցախի նոր քարտեզը Մահացել է Ռուբեն Սուվարին Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը Փաշինյանը վարչապետության 1-ին օրից իմացել է պատերազմի սցենարը․ 2018-ին փաստաթղթի ստորագրման հարց կար Ամեն ինչ կորած չէ․Արայիկ Հարությունյան Անհետ կորածների հարազատները հանդիպում են վարչապետի հետ Ինչու՞ հոկտեմբերի 19-ին չի կանգնեցվել պատերազմը Տարօրինակ և ապշեցնող է․ ջախջախիչ պարտված բանակի ղեկավարը չի ասում՝ ես մեղավոր եմ, ներողությո՛ւն Մատաղիսում ականի պայթյունից վիրավորվել են ռուս խաղաղապահ ու ԱՀ ԱԻՆ 4 աշխատակից Ադրբեջանական հրետանային հարձակման արդյունքում ավերված գերեզմանատունը (տեսանյութ) Վերջին անգամ սեպտեմբերի 25-ի առավոտյան եմ զրուցել եղբորս հետ, ընկերներն ասել են, որ ինքը զոհվել է, բայց դին չկա. անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ի դիմաց են Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին «50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան Վարչապետի որոշմամբ՝ միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվելու՝ անհետ կորած զինծառայողների հարցերով. Նաիրի Սարգսյան

Ավստրալացի լրագրողը պարզել է՝ որտեղ է նկարահանվել ադրբեջանական կողմի՝ հայ զինծառայողների դիերը ցուցադրող տեսանյութը

Ավստրալացի լրագրող, բաց աղբյուրների հիման վրա հետախուզական ուսումնասիրությունների գծով մասնագիտացած Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիայի տիրույթում հրապարակված տեսանյութը, որում ներկայացված են հայ զինծառայողների դիերը:

Լրագրողը, ուսումնասիրելով մեկ շարքով պառկեցված դիերի կադրերը, կարողացե է պարզել տեղանքը. խոսքը Կովսականի (Զանգելան) մասին է:

«Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկը, արվել է Զանգելանում, Ղարաբաղ: Արբանյակից արված լուսանկարը (ամսաթիվը 24/10/2020) ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեսանյութում ցուցադրվում են դիերը»,-իր թվիթերյան էջում գրել է Սթրիքը:

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:

ՄԻՊ-ը նշել էր, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել էր Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

website by Sargssyan