Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ են ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար․«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացող պատերազմը ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Թուրքիայի կողմից հակամարտության գոտի են ներկրվում հազարավոր ահաբեկիչ գրոհայիններ, որոնց գումարի դիմաց օգտագործում են Արցախի հայության դեմ մարտական գործողությունների ընթացքում։ Մինչ թուրքական և ադրբեջանական կողմերը (կողմը) շարունակում են հերքել ահաբեկչական խմբավորումների ներկայությունը հակամարտության գոտում, դրա վերաբերյալ նոր փաստեր են ջրի երես դուրս գալիս։ Եթե մինչ այս գրոհայինների կիրառման վերաբերյալ փաստերը հիմնականում ներկայացվում էին մամուլի հրապարակումների տեսքով, իսկ Ալիևը հայտարարում էր, թե մամուլում գրվածները պետք չէ հիմք ընդունել, քանի որ այնտեղ ինչ ասես կարող են գրել, ապա հիմա անձամբ գերի ընկած ահաբեկիչներն են պատմում, թե ինչպես է ստացվել, որ հայտնվել են մարտական գործողությունների գոտում։

Պարզվում է, որ Թուրքիան քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացնում վարձկանների տեղափոխությունը Սիրիայից դեպի Ադրբեջան։ Եվ նրանց մարտական գործողություններում ներգրավելու համար կիրառվում է ոչ միայն ֆինանսական շահագրգռվածությունն, այլև ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսությունը։ Պատահական չէ, որ գերեվարված ահաբեկիչները խոստովանում են, որ թուրքերը «քաֆիրների» (անհավատների) գլուխները կտրելու համար իրենց «պարգևավճար» են խոստացել։ Ստացվում է, որ Ադրբեջան են բերվել այնպիսի զինյալներ, որոնց գործն ուղղակի մարդկանց սպանելն է և ահաբեկչական գործողություններ իրականացնելը։ Նման գործելակերպով Թուրքիան և Ադրբեջանը Արցախյան հակամարտությանը կրոնական շղարշ են հաղորդում և փորձում են իսլամական աշխարհում այն ներկայացնել «անհավատների դեմ պայքարի» շրջանակներում։ Այսպես թուրք-ադրբեջանական տանդեմը ծայրահեղական և իսլամիստական ահաբեկչության նոր խոշոր օջախ է ստեղծում, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։

Ռուսաստանը և Իրանը մշտապես իրենց անհանգստությունն են արտահայտում հակամարտության գոտում գրոհայինների առկայության հետ կապված, քանի որ այդ ահաբեկչական խմբավորումները շատ հեշտությամբ կարող են ներթափանցել իրենց տարածք և ահաբեկչական գործողություններ իրականացնել ու անկայունության ալիքներ ստեղծել։ Պետք է նկատի ունենալ, որ ահաբեկչական վտանգի նկատմամբ խոցելի կարող են լինել նաև Վրաստանն ու հենց Ադրբեջանը։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը շատ հաճախ հրաժարվում է վճարել վարձկաններին, և նրանք, մնալով տեղում, խնդիր են դառնում առաջին հերթին տեղացիների համար, քանի որ եղել են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ադրբեջանական խանութների կամ այլ օբյեկտների վրա և թալանել։ Եվ շատ հավանական է, որ գրոհայինների ակտիվությունը միայն թալանով չավարտվի, նրանք կարող են հաստատվել Ադրբեջանում ու տեղական բնակչության դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնել՝ նրանցից գումար կորզելու կամ գույքին տիրելու նպատակով։

Բացի այդ, զինյալ գրոհայինները շատ հանգիստ կարող են սողոսկել Վրաստան և այնտեղ, օրինակ՝ ահաբեկիչների պատմական հավաքատեղի դարձած Պանկիսի կիրճում ստեղծել իրենց որջերն ու դրանով լուրջ սպառնալիք ստեղծել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի անվտանգության համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ ահաբեկիչները տարբեր խողովակների միջոցով կարող են հայտնվել նաև այլ տարածաշրջաններում։ Եվ այս առումով հատկապես խոցելի է Եվրոպան, որտեղ մասնավորապես վերջին շրջանում իսլամական ծայրահեղականությունը խնդիր է դարձել մի շարք երկրների՝ հատկապես Ֆրանսիայի համար, երբ ջիհադիստները հարձակումներ են գործում և մարդկանց գլուխներ կտրում։ Այնպես որ, Թուրքիան և Ադրբեջանը ահաբեկիչների արտահանման միջոցով գլոբալ անվտանգային լուրջ սպառնալիք են ստեղծում, և միջազգային հանրությունն ու տարբեր երկրներ իրենց ջանքերը պետք է համատեղեն այդ սպառնալիքը չեզոքացնելու և պաշտոնական Բաքվին ու Անկարային պատասխանատվության ենթարկելու համար։ Հապաղելն այս հարցում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)