Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրավիճակը շատ նուրբ մո­տե­ցում է պա­հան­ջում Ռու­սաս­տա­նի կող­մից ձեռ­նարկ­վե­լիք քայ­լե­րի հար­ցում․«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում ընթացող ռազմական գործողությունները իրենց մեջ ողջ տարածաշրջանը «բոցավառելու» կամ խորը անկայունության մեջ ընդգրկելու պոտենցիալ ունեն։ Իսկ անկայունությունը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ դրա միջոցով թուրքական վերնախավը հնարավորություն կստանա ճանապարհ բացել իր պանթուրանական և նեոօսմանական ծրագրերի իրագործման համար։ Իսկ թուրքական այսպիսի ծրագրերը հակադրվում են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների շահերին։ Խորհրդային միության տարածքի մաս կազմող Հարավային Կովկասը Ռուսաստանը պատմականորեն համարել է իր շահերի գերակայության գոտի, իսկ այստեղ հաստատվելու թուրքական յուրաքանչյուր փորձ ռուսների ազդեցությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։

Եվ պատահական չեն փորձագիտական այն գնահատականները, որ միայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից շատ ազդեցություն և լծակներն ունի, որոնց միջոցով կարող է կանխել թուրքական ներթափանցումը այս տարածք։ Իսկ այս հարցում մեծ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և երկու երկրների միջև ձևավորված անվտանգային փոխգործակցության միջավայրը։ Եվ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի պայմաններում ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը ողջ ծավալով իրականացնում է և իրականացնելու է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։

Միևնույն ժամանակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է առավել չսրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում և հասնել հրադադարի հաստատման, որից հետո խնդրի կարգավորման գործընթացը ամբողջովին կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Բայց Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու և հակամարտության գոտին ահաբեկիչների կենտրոնատեղի դարձնելու միջոցով Ռուսաստանին փորձում է հունից հանել։ Իսկ երբ Ռուսաստանը սկսի կտրուկ քայլեր ձեռնարկել, Թուրքիան հնարավորություն կստանա արդեն պաշտոնապես զորք տեղափոխել Ադրբեջան և այնտեղ մշտական ռազմական ներկայություն ապահովել ռազմաբազայի հիմնման տեսքով։ Այնպես որ, իրավիճակը շատ նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում։

Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետի՝ ԱԳՆ խողովակով նախագահ Պուտինին ուղղված նամակի շուրջ ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանից շատ չանցած Բաքու շտապեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և կրկին հայտարարեց, թե իրենք մինչև վերջ Ադրբեջանի հետ են։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին աջակցություն տրամադրել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեզոքացնելու տեսանկյունից։ Սակայն բավական հատկանշական է, որ մեր հանրության ներսում Ռուսաստանի գործողությունների հետ կապված թեման տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Եվ, ըստ այդմ, տարբեր շրջանակներ, անկախ այն հանգամանքից, թե իրենք որքանով են տիրապետում իրավիճակի նրբություններին, փորձում են «խորը վերլուծություններ» իրականացնել, որոնք շատ հաճախ կարող են նաև հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ դառնալ։

Հայաստանում հակառուսականության ամրապնդումը բխում է Թուրքիայի շահերից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն ու ցանկությունն է: Այնպես որ, այստեղ չափազանց զգուշավոր ու նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Ընդհանրապես, հակառուսական տրամադրությունների առաջացումը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։ Կարևոր է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի վտանգի խորացմանը զուգահեռ Ռուսաստանն իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ինչի մասին դիվանագիտական լեզվով ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերել